Տորթ Խլուրդի բույն. Շատ արագ է պատրաստվում և իդեալական է բանանով թխվածք սիրողների համար

Տորթ Խլուրդի բույն ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տորթ Խլուրդի բույն. Շատ արագ է պատրաստվում և իդեալական է բանանով թխվածք սիրողների համար

Իմ երեխաները պարզապես խենթանում են այս տորթի համար: Այն համեղ է, թեթև և եթերայինօդային: Պետք չէ տորթը կծել, պարզապես մի կտոր գդալով վերցրեք, դրեք բերանում և այն անմիջապես կհալչի:

Սա իսկական համեղության և նրբագեղության գագաթնակետն է:

 

Տորթ Խլուրդի բույն

Տորթ Խլուրդի բույն. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմորի համար

_ Խտացրած կաթ 0,5 բանկա

_Շաքարավազ 1 բաժակ

_Փխրեցուցիչ 11 գրամ (կարելի է փոխարինել 1 թեյի գդալ խմորի սոդայով)

_Ձու 2 հատ

_Կակաո 4-5 ճաշի գդալ

_Թթվասեր 1 բաժակ

_Ալյուր 1,5 բաժակ

Տորթ Խլուրդի բույն

Կրեմի համար.

_ 33% յուղայնությամբ, լավ որակի սերուցք 0,5 լիտր (անհրաժեշտության դեպքում + 1 տուփ սերուցքի կայունացուցիչ)

_ Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի, այնքան, որ ձեզ դուր եկող քաղցրություն ապահովի

_Բանան 3-5 հատ

Տորթ Խլուրդի բույն

Տորթ Խլուրդի բույն. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Խմորի համար ալյուրը խառնել շաքարավազի, կակաոյի և փխրեցուցիչի (կամ խմորի սոդայի) հետ:

_Առանձին հարել ձուն և խտացրած կաթը, լցնել թթվասեր և աստիճանաբար ավելացնել ալյուրի խառնուրդը:

_Կլոր ձևամանը յուղել կարագով և թխել խմորը 180 ° C ջերմաստիճանում մինչև պատրաստ լինելը:

_Թողեք, որ տորթը սառչի և միջուկը հանեք, որպեսզի խմորի մեջ մի տեսակ փոս առաջանա:

_Սերուցքը հարել շաքարի փոշու հետ, անհրաժեշտության դեպքում ավելացնել սերուցքի կայունացուցիչը:

_Մաքրել բանանները, կտրատել շերտերով և դնել խմորի փոսի մեջ: Վրան լցնել հարած սերուցքը, հարթեցնել:

_Տորթի գվերևի մասին լցնել փշրանքներ, որոնք պետք է տրորել խմորի կտրված հատվածից:

Տորթ Խլուրդի բույն

Կարելի է ասել, որ տորթն արդեն պատրաստ է, բայց ավելի լավ է թողնել մի քանի ժամ թրմվի սառնարանում:

Բարի ախորժակ!

Տեսանյութ

Տորթ Էսկիմո

Խնդրում ենք Գնահատեք