Տորթ Խուճուճ․ Ելակով ՏՈՐԹ չէ, Բայց Համն Անմահական է

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր կպատրաստենք համեղ մի Տորթ Խուճուճ, այն նորույթ է, քանի-որ ես փորձել եմ վերարտադրել սրճարանում կերած և անչափ հավանած տորթի պատրաստումը, կարծում եմ դուք էլ կհավանեք, եթե փորձեք։ Սուրճի կողքին անփոխարինելի է, մանավանդ այնքան էլ բարդ չէ պատրաստման գործընթացը։

Ելակով ՏՈՐԹ չէ, Բայց Համն Անմահական է․ Տորթ Խուճուճ

Տորթ Խուճուճ Բաղադրիչներ

Տորթ Կրեմ

  • Ձվի դեղնուց — 8 հատ
  • Շաքարավազ — 150 գր․
  • Կաթ — 100 գր․
  • Կակաո -3 ճ․ գդ․
  • Կարագ — 200 գր․

Խմոր

  • Ձու — 2 հատ
  • Շաքարավազ — 150 գր․
  • Ձեթ — 70 գր․
  • Թթվաասեր կամ մածուն — 200 գր․
  • Սոդա — 1 թ․ գդ․
  • Վանիլին — 0,5 թ․ գդ․
  • Ալյուր — 300 գր․

Տորթ Խուճուճ Պատրաստման եղանակը

  • Այսօր սկսենք ոչ թե խմոր պատրաստելուց, այլ կրեմից
  • 8 ձվի դեղնուցը 150 գրամ շաքրավազի հետ հարիչով հարենք մինչև լավ սպիտակի և բարձրանա
  • Այնուհետև կես բաժակ կաթ ենք ավելացնում
  • Այս զանգվածը պետք է դնենք մարմանդ կրակին, որպեսզի եփենք
  • Եփելու ընթացքում պարտադիր խառնում ենք առանց դադարի

Ելակով ՏՈՐԹ չէ, Բայց Համն Անմահական է․ Տորթ Խուճուճ

  • Հենց սկսի սպիտակել և  բարձրանալ մոտ 5-7 րոպեից, կանջատենք կրակը և կդնենք կողքի, որպեսզի մի փոքր հովանա
  • Սառելուց հետո ավելանում ենք 3 ճաշի գդալ կակաո
  • 200 գրամ սենյակային ջերմաստիճանում արդեն փափկած համեղ կարագ
  • Կրեմների մեջ կարագի որակը շատ կարևոր է
  • Այս ամենը հարիչով հարում ենք, մինչև համասեռ դառնա մեր կրեմը և դնում կողքի, մինչև մենք խմորը կպատրաստենք
  • Խմորը սովորական բիսկվիտի խմոր է
  • 2 ձուն և 150 գրամ շաքարավազը հարում ենք լավ սպիտակացնում
  • Ընթացքում ավելացնում ենք 70 գրամ ձեթ
  • 1 թեյի գդալ սոդան մարում ենք 200 գրամ մածունի կամ թթվասերի մեջ ավելացնում մեր խմորին
  • Կես թեյի գդալ փոշի վանիլինը ավելացնում ենք 250-300 գրամ ալյուրի վրա և մաղում խմորի մեջ
  • Հարում ենք, լուծվեց ալյուրը վերջ
  • Հարկավոր է յուղաթղթի վրա լցնել մեր խմորը, մոտավորապես թանձր թթվասերի խտությամբ խմորը իդեալական է բիսկվիտի համար
  • Ջեռոցը հարկավոր է նախապես տաքացնել 160 աստիճան և մոտ 30-40 րոպե թխել ջեռոցում
  • Չոփիկով ստուգում եք, եթե չոփիկը չոր է դուրս գալիս խմորի միջից ուրեմն եփված է, շրջում և հեռացնում ենք փայլաթուղթը
  • Բիսկվիտը պետք է կտրատենք երեք հավասար զոլի ըստ լայնքի

Ելակով ՏՈՐԹ չէ, Բայց Համն Անմահական է․ Տորթ Խուճուճ

  • Եզրերն էլ հավասարեցնենք, որոնցից փշրանքներ ենք պատրաստելու
  • Բերենք առաջ մեր կրեմը, այժմ իր հերթն է
  • Առատորեն կրեմապատում ենք բոլոր շերտերը հաջորդաբար իրար վրա շարելով
  • Ի դեպ, ինձ ինստագրամում եթե դեռ չեք գտել, կանցնեք ներքևի հղումով, մեր ինստագրամյան էջում շատ կադրից դուրս տեսարանների ականատես կլինեք, ինչպես նաև հաճախ լայվեր ենք այնտեղ կազմակերպում
  • Մեր խումբն էլ շատ ակտիվ է, կարող եք նաև մեզ այնտեղ հետևել, բոլորիդ սպասում եմ անհամբեր
  • Եզրերից հեռացված փշրանքներն էլ կհավաքենք եզրերով
  • Իսկ կենտրոնն էլ կզարդարենք ըստ ճաշակի, տորթ Խուճուճ է երևի թե կոչվում իր եզրերի գանգուր փշրանքների համար

Ելակով ՏՈՐԹ չէ, Բայց Համն Անմահական է․ Տորթ Խուճուճ

  • Զարդարանքից հետո ցանկալի է եթե ոչ ամբողջ գիշեր, ապա գոնե երկու ժամ թողնենք սառնարանում, որպեսզի կրեմը քաշի իր մեջ, նաև սառի և հաճելի լինի վայելելը
  • Եթե սիրում եք թաց տորթեր, կարող եք բիսկվիտի շերտերը թրջել տարբեր ալկոհոլային կամ մրգային օշարակներով
  • Սառնարանից հանում ենք և կտրում կարելի է և եռանկյունաձև, և մեզ պես ուղղանկյունաձև դա արդեն էական չէ, կարևորը այն վանիլային քաղցր բույրն է, որ արդեն տարածվել է խոհանոցում սուրճի բույրին խառնվելով։

Ելակով ՏՈՐԹ չէ, Բայց Համն Անմահական է․ Տորթ Խուճուճ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

 

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք