Տորթ Կարմիր Թավիշ Red Velvet

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր պատրաստելու ենք Տորթ Կարմիր Թավիշ Red Velvet Ռեդ վելվետ։ Նրբագույն համեղություն, թավշե քնքուշ մի տորթ իմ առաջարկած բաղադրատոմսով։

Դե դուք ընդամենը պետք է բաժանորդագրվեք իմ ալիքին, լայք դնեք և մի լավ կարծիք գրեք մեկնաբանությունների բաժնում, քանի դեռ չենք սկսել պատրաստել։

Տորթ Կարմիր Թավիշ Red Velvet

Խմոր

  • Ձու — 6 հատ
  • Շաքարավազ —  200 գր․
  • Ալյուր — 200 գր․
  • Վանիլ մեկ պտղունց
  • Գոլ ջուր — 50 մլ
  • Գույն — 5 կաթիլ
  • Կակաո — 50 գր․

Թխում ենք 2 շերտ, որը հետո մեջտեղից կիսելով դարձնելու ենք 4 շերտ

Կրեմ

  • Կրեմ- պանիր — 3 տուփ
  • Կարագ — 200 գր․
  • Շաքարի փոշի — 200 գր․

Թացան-օշարակ

  • 200 գրամ տաք ջուր
  • 3 ճ․ գդալ շաքարավազ
  • Վանիլ մեկ պտղունց

Տորթ Կարմիր Թավիշ Red Velvet

Տորթ Կարմիր Թավիշ Քայլ առ Քայլ

  • Սկսում ենք կրեմի պատրաստումից
  • 200 գրամ կարագը պետք է հարենք
  • Նշեմ, որ ցանկացած համեղ կրեմը համապատասխանում է այս տորթին
  • Բայց ես միշտ հետաքրքիր և առավել համեղ համեր եմ փնտրում ցանկացած ուտեստի կամ թխվածքի համար
  • Այս դեպքում Կրեմ պանիր եմ օգտագործելու համեղ և նուրբ կրեմ ստանալու համար
  • Հարված կարագին ավելացնենք երեք տուփ ահա այսպիսի Կրեմ պանրից, Մասկարպոնե պանրով էլ շատ համեղ կստացվի
  • Յուրաքանչյուր տուփը ավելացնելուց հետո հարենք մի փոքր, որպեսզի միատարր լինի
  • Մեկ բաժակի չափով շաքարի փոշի ենք ավելացնում, որպեսզի առավել նուրբ կրեմ ստանանք
  • Վանիլին մեկ պտղունց ընթացքում ավելացրեք
  • Լավ հարեցինք վերջ կրեմը պատրաստ է
  • Անցնենք խմորի պատրաստմանը
  • Երկու շերտ ենք թխելու, հետո էլ դրանք կիսելու ենք
  • Ես երկու անգամ սովորաբար կրկնում եմ այս չափաբաժինն ու խառնման հերթականությունը
  • 3 ձու
  • Կես բաժակ շաքարավազ կավելացնենք վրան և կսկսենք հարիչով հարել մինչև լավ փրփրելը
  • Հարկավոր է բավականին երկար հարել, որպեսզի իր ծավալից երեք անգամ ավելանա
  • Այս կերպ շրջանցում ենք առանձին-առանձին սպիտակուց և դեղնուցի հարումը
  • Այժմ առանձին իրար խառնենք փոշի բաղադրիչները
  • Ալյուր մեկ բաժակ
  • 1 լիքը ճաշի գդալ կակաո կավելացնենք
  • Վանիլ 1 պտղունց
  • Խառնենք իրար և այն մաղելով ավելացնենք խմորին
  • Ավելի լավ է փոշի բաղադրիչները ավելացնելուց հետո այլևս հարիչով չխառնել
  • Շատ էլ պետք չէ խառնել, որ խմորը չնստի
  • Բահիկով տակից դեպի վեր ենք բարձրացնում
  • Կարմիր թավիշ տորթ ը իր հագեցած գույն ու համը կակոյի փոշու հաշվին է նաև ստանում, դա պարտադիր է
  • Այսպիսի կարմիր գույն եմ վերցրել այս անգամ, օգտագործելու ենք մոտավորապես 20-30 կաթիլ, կախված այն մգությունից, որը դուք եք սիրում
  • Ես մի փոքր մուգ եմ սիրում, ուստի 30-33 կաթիլ ավելացրեցի մոտավոր
  • Հարկավոր է քիչ քիչ ավելացնել, եթե գույնին ծանոթ չեք կամ առաջին անգամ եք պատրաստում
  • Որպեսզի ավելի ծակոտկեն խմոր ստանանք, հարկավոր է ահա այսքան գոլ ջուր ավելացնել
  • Դե արդեն չափից ավել շատ խառնեցինք, այս խմորը քիչ միջամտություն է սիրում
  • Արդեն տապակի մեջ լցնելու ժամանակն է
  • Տապակի տակ յուղաթուղթ դնելը արդեն ըստ ձեր ցանկության է
  • Իմ տապակի տրամագիծը 20 սանտիմետր է
  • Խմորը ամբողջությամբ լցնենք մեջը թխելու ենք 160 աստիճանում 20-30 րոպե, կողմնորոշվում ենք չոփիկով, եթե խմորի միջից չոր դուրս եկավ ուրեմն թխված է
  • Հանեցինք ջեռոցից
  • Շրջում ենք բերանքսիվայր

Եփովի խմոր բուսական յուղով

  • Հեռացնում յուղաթուղթը
  • Տեսեք ինչ գեղեցիկ հյութեղ գույն է ստացվել, իսկ ծակոտիները խոշոր-խոշոր
  • Երկրորդն էլ հանեցինք
  • Երկու շերտն էլ պետք է կիսենք մեջտեղից, բայց դա ոչ մի դեպքում չի կարելի տաք վիճակում անել, բիսկվիթները պետք է լավ սառեն, որպեսզի լավ ուղիղ գծով կտրենք
  • Յուրաքանչյուր շերտի անհարթ բարձրությունը պետք է հավասարեցնենք
  • Սառը բիսկվիթը շատ հեշտությամբ կտրվում է, անգամ կարելի է ցելոֆանապատել և 2 ժամով սառնարանում թողնել
  • Մանրացրած լցնենք տապակի վրա և ջեռոցում լրացուցիչ չորացնենք, եթե ժամանակ չունեք ողջ գիշեր դրսում թողնելու ինքնուրույն չորանալու համար
  • Սառելուց հետո հավասար բաժինների վերածեցինք 4 շերտի
  • Կարմիր հատապտուղ նախապատրաստելու կարիք ունենք, ես ազնվամորի եմ վերցրել
  • Կարող եք ելակ օգտագործել, ինչ որ ունեք ձեռքի տակ կամ սառցախցիկում
  • Հարիչ ուղարկենք հարվելու և միատարր զանգված դառնալու, իսկ մենք սկսենք հավաքել տորթը
  • Առաջին շերտը խմորի ամենահաստ բաժինն է
  • Այն դնենք հարթակի վրա
  • Յուրաքանչյուր շերտի վրա պետք է պարտադիր օշարակ առատորեն լցնել
  • Իսկ օշարակը շատ պարզ ձևով է պատրաստվում

Եփովի կրեմ օսլայով

  • Մեկ բաժակ եռման ջրի վրա լցնում ենք 2-3 ճաշի գդալ շաքարի փոշի և մեկ պտղունց վանիլ
  • Ահա այս լուծույթով էլ թրջելու ենք բոլոր շերտերը
  • Վրան առատ հնարավորինս հաստ շերտով կրեմ կքսենք
  • Եվ նույն հաջորդականությամբ բոլոր շերտերը
  • Կարելի է նաև այս շերտերի արանքում էլ հարած ազնվամորի կամ ելակ շարել, շատ ավելի համեղ և հարուստ տորթ կստացվի
  • Վերջին շերտը դնելիս բիսկվիտը բերանքսիվայր դրեք այդպես շատ հարթ կլինի տորթի երեսը
  • Կրեմապատում ենք նաև կողքերին կքսենք
  • Մի փոքր ժամանակով դնենք կողքի թող կրեմը ներծծվի
  • Մինչ այդ ջեռոցից հանենք արդեն չորացած բիսկվիթի եզրերը
  • 50-60 աստիճանում մոտ 10 րոպե թողեցինք
  • Ապա հեշտությամբ մատներով կփշրենք, խոշորությունն էլ արդեն ըստ ճաշակի
  • Մեր տորթը գեղեցկացնելու ժամանակն է
  • Հարած ազնվամորին հաստ շերտով կլցնենք տորթի վրա
  • Հետո փշրանքները արդեն եզրագծելով կտարածենք
  • Կողքերից էլ կկպցնենք փշրանքները
  • Վրան կարելի է հենց այսպես էլ թողնել, բայց լրացուցիչ գեղեցկության համար մեկ երկու հատապուղ ամեն դեպքում կենտրոնում կթողնենք, կարելի է նաև նանայի տերևներով զարդարել

Տորթ Կարմիր Թավիշ Red Velvet

  • Դե 2-4 ժամ ցանկալի է թողնել սառնարնում նոր միայն կտել
  • Կտրելուց հետո գեղեցկությունը նախ պետք է գնահատել, համը վայելել, ինչպես նաև տանտիկնոջ աշխատանքը գովերգել, քանի որ մեծ սիրով ու հոգատարությամբ է թխվում յուրաքանչյուր տորթ յուրաքանչյուրիս կողմից, համոզված եմ
  • Այդպես չէ, գրեք, որ համաձայն եք
  • Թե դիտողներ, թե համտեսողներ ջան, շռայլ եղեք ձեր գովեստում, դա ինձ միայն հաճելի է , տորթ կարմիր թավիշ

Դե ինչ բարի ախորժակ։

Տորթ Կարմիր Թավիշ Տեսանյութ Red Velvet

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք