Տորթ Հարբած բալ. Լավագույն շոկոլադե տորթի բաղադրատոմս

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Տորթ Հարբած բալ. Լավագույն շոկոլադե տորթի բաղադրատոմս

Այս տորթի պատրաստման տարբեր բաղադրատոմսեր կան, որոնք մեկը մյուսին գերազանցում են, մեկը պարզ է, մյուսը մի փոքր ավելի բարդ պատրաստման գործընթաց է պահանջում:

Ներկայացնում ենք համեղ շոկոլադե բիսկվիթով, բալի միջուկով և շոկոլադե գլազուրով շքեղագույն տորթի բաղադրատոմս:

Տորթ Հարբած բալ

Տորթ Հարբած բալ. Անհրաժեշտ բաղադրիչներ

Շոկոլադե խմորաշերտ

  • 300 գ ձու (6 հատ)
  • 40 գ դեղնուց (2 հատ)
  • 150 գ ալյուր (6 ճաշի գդալ՝ լիքը)
  • 150 գ շաքար (6 ճաշի գդալ՝ լիքը)
  • 30 գ կակաոյի փոշի (2 ճաշի գդալ՝ լիքը)

Տորթ Հարբած բալ

Բալի լցոն

  • 400 գ առանց կորիզի բալ (թարմ կամ սառեցված)
  • 100 գ խտացրած կաթ (3.5 ճաշի գդալ)
  • 100 գ կարագ (0,5 տուփ, յուղայնությունը 82% -ից ոչ պակաս)
  • 150 գ մուգ շոկոլադ
  • 100 մլ բալի լիկյոր (5 ճաշի գդալ)

Տորթ Հարբած բալ

Շոկոլադե գլազուր

  • 50 գ մեղր (1.5 ճաշի գդալ)
  • 200 գ շոկոլադ
  • 250 մլ սերուցք (1 բաժակ 250 մլ, յուղայնությունը 30% -ից ոչ պակաս)
  • 30 մլ բուսական յուղ (1.5 ճաշի գդալ)
  • 100 գ բոված ընկույզ

Տորթ Հարբած բալ

Տորթ Հարբած բալ. Պատրաստման եղանակը

  1. Միացնել ջեռոցը տաքանալու 165 C ջերմաստիճանի:
  2. Ձվերը, դեղնուցները և շաքարավազը ձեռքի խառնիչով կամ սննդային կոմբայնով հարել մինչև փրփրելը:
  3. Խառնել ալյուրն ու կակաոն: Հարած ձվի զանգվածին մաս առ մաս ավելացնել մաղելով: Զգուշորեն խառնել:
  4. 22 սմ բացվող ձևամանի ներքևի մասը յուղաթղթով ծածկել, ձևամանի պատերին քսել կարագի բարակ շերտ:
  5. Խմորը լցնել կաղապարի մեջ: Դնել թխվելու  165 C տաքացրած ջեռոցում 30-35 րոպե: Փայտի չոփով ստուգել խմորի պատրաստ լինելը:
  6. Տորթի խմորը հանել ջեռոցից, թող սառչի 1 ժամ:

Պատրաստել բալի միջուկը

  1. Խառնել շոկոլադը, կարագը, խտացրած կաթն ու լիկյորը, դնել միկրոալիքային վառարանում` հալվելու և միատարր դառնալու համար:
  2. Ավելացնել բալը, խառնել:

Հավաքել տորթը

Տորթ Հարբած բալ

  1. Հանել խմորը կաղապարից, վրայից հանել յուղաթուղթը և կտրել վերին շերտը:
  2. Ձևամանի վրա փռել թարմ յուղաթուղթ, խմորի շերտը նորից դնել ձևամանի մեջ:
  3. Տորթի շերտից հանել փափուկ միջուկը թողնելով, որ կողմերը մնան, և հանված խմորը փշրեք:
  4. Ավելացնել փշրանքները բալի միջուկին, խառնել:
  5. Ստացված զանգվածը լցնել խմորի փորվածքի մեջ, հարթեցնել այն, ծածկել տորթը նախապես կտրված վերևի շերտով:
  6. Դնել սառնարանում առնվազն 5 ժամով:

Պատրաստել շոկոլադե գլազուրը

  1. Խառնել շոկոլադը, մեղրը, սերուցքն ու կարագը և դնել միկրոալիքային վառարանում, որպեսզի հալվեն:
  2. Հարել ընկղմվող բլենդերով: Ավելացնել ընկույզներ, խառնել:
  3. Տորթի տապակը հանել սառնարանից, վրան լցնել գլազուրը, կրկին տորթը դնել սառնարանում 15-20 րոպեով՝ կայունացնելու համար:

Տորթ Հարբած բալ

Տորթ Հարբած բալը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Շոկոլադե տորթ Պրահա

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք