Եթերային և քնքուշ, շատ գեղեցիկ, ճերմակ նրբություն ենք առաջարկում թեյի կամ սուրճի համար՝ Տորթ Ձյան փաթիլ:
Տորթ Ձյան փաթիլ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կիտրոնի ժելե 2 փաթեթ
_Կաթնաշոռ 500 գր
_Թթվասեր 250 գր
_Թխվածքաբլիթներ 100 գր
_Շաքարի փոշի 3 ճաշի գդալ
_Կարագ 40 գր
_Վանիլին 10 գր
_Շաքարավազ 40 գր
_Կոկոսի փաթիլներ 70 գր
Տորթ Ձյան փաթիլ. Պատրաստման եղանակը
_Դոնդողը պատրաստել բաղադրատոմսի համաձայն և թողնել, որ ամբողջովին սառչի։
_Կաթնաշոռը հարել բլենդերով մինչև փարթամանալը։
_Թթվասերը խառնել վանիլինի և շաքարի փոշու հետ, լավ խառնել, մինչև ամբողջովին համասեռ դառնալը, ավելացնել կաթնաշոռը և հարել։
_Դոնդողը բարակ շիթով լցնել թթվասերային զանգվածի մեջ և հարիչի ցածր արագությամբ հարել։
_Թավայի մեջ հալեցնել կարագը, լցնել կոկոսի փաթիլները և շաքարավազը, խառնելով՝ տապակել զանգվածը մինչև ոսկեգույն դառնալը և թողնել հանգստանա:
_Կաղապարը յուղաթղթով ծածկել և թխվածքաբլիթներով շերտը դնել, վրան թթվասերով կաթնաշոռը լցնել և ամեն ինչ հարթեցնել, վրան ցանել կոկոսի փաթիլներ։
_Տորթը ծածկել և ամբողջ գիշեր դնել սառնարանը։
Ցանկության դեպքում կոկոսի փաթիլները կարող եք փոխարինել քերած շոկոլադով կամ մանրացված ընկույզով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ առանց ջեռոցի