Տորթ Մրջնաբույն․ 2 Համեղ տարբերակ

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տորթերի և քաղցր աղանդերների շարքից, այսօր պատրաստելու ենք Տորթ մրջնաբույն, իսկ մատուցելու ենք 2 համեղ և տարբերակով։

Տորթ Մրջնաբույն

Տորթ Մրջնաբույնի բաղադրատոմս — Խմոր

  • Ձու — 4 հատ
  • Շաքարավազ — 150 գր․
  • Կաթ — 5 ճ․ գդ․
  • Սոդա — 1 թ․ գդ․
  • Կարագ — 100 գր․
  • Ալյուր — 4- 5 բաժակ

Կրեմ

  • 2 ժամ եփած խտացրած կաթ — 1 բանկա
  • Կարագ — 100 գր․
  • Մեղր — 5 ճ․ գդ․
  • Դարչին — 1/3 թեյի գդալ

Գլազուր

Մրջնաբույնի Պատրաստման եղանակը

  • Խմորն պատրաստելու համար վերցնում ենք 4 ձու, վրան ավելացնում ենք 100 գրամ շաքարավազ , մի փոքր խառնում իրար
  • Ավելացնում եմ նաև 1 թեյի գդալ սոդա
  • 5 ճաշի գդալ կաթ ենք լցնում
  • Վերցնելու ենք 100 գրամ կարագ
  • Ընդ որում սննդաբանները պնդում են կամ խնդրում են մարգարինի օգտագործումը խմորեղեններում բացառել, բացառապես կարագ օգտագործել
  • Կարագը փափուկ պետք է լինի, որպեսզի կարողանանք ձեռքի հարիչով հնարավորինս տարրալուծել
  • Ալյուր պետք է վերցնենք, օգտագործելու ենք մոտավորապես 3-4 բաժակ, ավելացնելու ենք պարբերաբար, անընդհատ խառնելու ենք

Տորթ Մրջնաբույն

  • Արդեն խմորանման պնդության պահին սեղանին կդատարկենք և անհրաժեշտ քանակությամբ ալյուր ավելացնելով  կհունցնենք
  • Արդեն խմորն ամբողջության ձևավորվեց, այն բաժանում են 5 կամ 6 գնդի, ըստ ձեր հարմարության
  • Երկարավուն ձև տանք, որ հարմար լինի հետո քերիչով անցկացնելը
  • Ցելոֆանապատենք և ուղարկենք սառցախցիկ մոտ 1 ժամով, որպեսզի լավ պնդանա
  • Իսկ այդ ընթացքում մենք կպատրաստենք կրեմը 100 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագը հարիչով կխփենք, որպեսզի լավ սպիտակի
  • Հարկավոր նախապես մեկ բանկա խտացրած կաթը առանց թղթե թաղանթի եփել մոտ 2 ժամ, ես սովորաբար 1 ժամ եմ եփում, որպեսզի չմգանա, այս տարբերակի համը կրեմում ինձ ավելի է դուր գալիս
  • Այն լցնենք կարագի վրա և հարենք կրկին
  • Ավելացնելու ենք մեղր մոտ 5 ճաշի գդալ, այն պարտադիր է, որպեսզի խմորի կտորտանքներին անհրաժեշտ կպչունություն հաղորդի
  • Ավելացնում ենք նաև 1/3 թեյի գդալի չափով դարչին
  • Կրեմն արդեն պատրաստ է, միառժամանակ դնենք կողքի
  • Արդեն կարող ենք սառցախցիկից հանել խմորները
  • Հարկավոր է առանձին առանձին հանել, որպեսզի մնացածները չհալչեն այդ ընթացքում
  • Փորձում ենք ալյուրի մեջ թաթախելով քերիչով անցկացնել հնարավորինս արագ ենք գործում, որպեսզի փշրանքները չհալվեն սենյակային ջերմաստիճանում և իրար չկպչեն
  • Յուրաքանչյուր մեկ գունդը եփելու ենք մեկ տապակի մեջ
  • Քերիչով անցկացնելուց հետո մաղով ենք անցկացնում լրացուցիչ ալյուրից ազատվելու համար և արդեն խմորը տարածում ենք տարայի մեջ
  • Այն պետք է թխենք մոտ 5-7 րոպե տաք ջեռոցում 160-180 աստիճանում
  • Հենց վարդագունեն արագ անհրաժեշտ է հանել տապակը և այն փոխարինել հաջորդ տապակով
  • Այդպես 5 գունդը առանձին եփելուց հետո ամբողջ խմորը լցնում ենք մեծ տարայի մեջ

Տորթ Մրջնաբույն

  • Վրան ավելացնում ենք արդեն մեզ պատրաստ սպասող կրեմը
  • Մի լավ խառնում իրար և արդեն սկսում ենք կերտել մրջնի բնիկներ
  • Քանի-որ խոստացել ենք 2 մատուցման տարբերակ ցույց տալ, ապա նաև տորթ կպատրաստենք
  • Իսկ առայժմս վերցնում ենք լայն սուրճի բաժակ, անպայման պատերը թրջում ենք ջրով, որպեսզի մեզ ապահովվագրենք պատերին կպչելուց
  • Գդալով խմորային զանգվածը սեղմելով լցոնում ենք բաժակի մեջ
  • Ինչու՞ ենք սեղմում, որպեսզի մրջնի բունը հնարավորինս խիտ լինի իրար վրա նստած և չփշրվի հանելուց կամ կծելուց
  • Ապա հանգիստ շուռ ենք տալիս, մի փոքր թափահարում ենք և վերջ ինձ սա իսկապես մրջնաբույն է հիշեցնում
  • Վրան մատուցելիս կարող ենք և գլազուր լցնել, և շաքարի փոշի շաղ տալ, և իհարկե ինձ նման կարող եք շոկոլադ քերել
  • Այս տարբերակով մատուցեցինք, իսկ հիմա անցնում ենք առաջ
  • Մնացած խմորակրեմային զանգվածը պետք է վերածենք տորթի
  • Վերցնում ենք ահա այսպիսի տարա, որի հատակին և կողքերին կրկին ջուր ենք քսում
  • Զանգվածը լցնում ենք մեջը մաս մաս, գդալով սեղմելուց և լավ նստացնելուց հետո հաջորդ մասնաբաժինն ենք ավելացնում
  • Վերջացնելուց հետո դնում ենք կողքի և պատրաստում այլընտարնքային գլազուր

Տորթ Մրջնաբույն

  • Ընդամենը շոկոլադի կտորները կաթի հետ եփելուց հետո ստանում ենք խիտ համեղ գլազուր, այն լցնում ենք մեր մրջնատորթի վրա
  • Եվ դնում ենք կողքի մեկ ժամով, որպեսզի վերջնական կպնեն իրար կտրոները
  • Սուրճն եփելուց հետո, կտրում ենք հիանում և իհարկե համտեսում, գովաբանում տանտիկնոջը, գնահատում նրա ջանքերն ու սերը, որ ներդրեց այս քաղցրավենիքը ձեզ համար պատրաստելու համար

Տորթ Մրջնաբույն․ 2 Համեղ տարբերակ Դիտեք Տեսանյութում․

Դե ինչ, բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք