Տորթ Քնքուշ կամ Ոզնի

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր կթխենք տորթ Քնքուշ կամ Ոզնի, իսկապես քնքուշ մի տորթ, որը հալվում է բերանում։

Իմ համեղ բաղադրատոմսերը բաց չթողնելու համար, անպայման բաժանորդագրվեք իմ ալիքին, լայքի կոճակին սեղմեք, նաև մեկնաբանությունների բաժնում ձեր կարծիքը գրեք։

Տորթ Քնքուշ կամ Ոզնի

Տորթ Քնքուշ Բաղադրիչներ

Տորթի ոզնի քնքուշ Խմոր

  • Կարագ — 325 գրամ
  • Շաքարավազ — 2 բաժակ
  • Ձու — 6 հատ
  • Ալյուր — 2,5 բաժակ — 500 գրամ
  • Փխրեցուցիչ — 2,5 գդալ
  • Վանիլին

Կրեմ

  • Կարագ — 200 գր․
  • Խտացրած կաթ — 1 բանկա

Տորթ Ոզնի պատրաստման եղանակը

  • Պատրաստենք խմորը
  • 325 գրամ կարագ է մեզ հարկավոր
  • Ցանկալի է փափկած լինի կարագը, որպեսզի հարիչով հեշտ լինի հարելը
  • Հարեցինք սպիտակեց փրփեց կարագը
  • Ավելացնենք 2 բաժակ շաքարավազ անդադար հարելով
  • Այնուհետև պետք է ձու ավելացնենք
  • Հատիկ առ հատիկ ավելացնում ենք հարում, լուծվեց հաջորդն ենք ավելացնում
  • 6 հատ ընդհանուր հաշվով
  • 2,5 բաժակ ալյուր պետք է լցնենք
  • Սկզբում երկու բաժակը կլցնենք մաս-մաս հարելով
  • Վերջում կես բաժակ ալյուրի մեջ 2,5 թեյի գդալ փխրեցուցիչ կավելացնենք կմաղենք, վրան էլ մի պտղունց վանիլին կլցնենք և վերջնական կհարենք հարիչով
  • Ահա այս խտության խմոր պետք է ստանանք
  • Լցնենք տապակի մեջ
  • Իմ տապակի տրամագիծը 35 սմ է
  • Տարածենք
  • Թխելու ենք 180 աստիճանում միայն ներքևից միացված ջեռոցում նախապես տաքացված
  • Մոտ 30-40 րոպե, չոփիկով ստուգում ենք, եթե լրիվ չոր է դուրս գալիս ուրեմն թխված է
  • Ժամանակն է ջեռոցից հանելու, տակից յուղաթուղթը հեռացնելու և կտրատելու
  • Պետք է վերցնենք կլոր բաժակ կամ հատուկ կտրող չափիչ

Տորթ Քնքուշ կամ Ոզնի

  • Բաժակի չափը դուք եք որոշում
  • Նախապես ասեմ, որ շատ հագեցնող խմոր է, կարելի է և փոքր տրամագծով բաժակ ընտրել
  • Ամբողջ տապակից ինձ մոտ ստացվեցին 12 շրջաններ
  • Մնացած եզրակտորներն էլ հարկավոր է մանրացնել փշրել
  • Առավել թեթևացնելու և լրացուցիչ համ տալու համար կարելի է նարինջ կամ կիտրոն վերցնել և ջրքամել, դրանով էլ ցողել մեր մնացորդներից ստացած փշրանքները
  • Սրանք կողքի դնենք և կրեմը պատրաստենք
  • 200 գրամ փափուկ կարագը հարենք լավ սպիտակեցնենք
  • Սովորական կրեմ է
  •  Ավելացնենք վանիլին
  • Մեկ բանկա խտացրած կաթն էլ լցնենք կարագի վրա և լավ հարենք
  • Կրեմն էլ արագ պատրաստեցինք
  • Այժմ հավաքենք մեր տորթ քնքուշ կամ ոզնի ն

Տորթ Քնքուշ կամ Ոզնի

  • Իսկապես այնքան քնքուշ խմոր է նուրբ, ուղղակի հենց ձեռքերում էլ հալվում
  • Շերտերը զույգ դարձնենք առատ կրեմով պատենք երկշերտ խմորները և թաթախենք փշրանքների վրա
  • Ինձ մոտ ստացվեցին 6 խոշոր քնքուշ տորթիկներ
  • Ոզնի էլ են անվանում այս տորթին մի խոսքով համտեսենք
  • Տեսեք ինչ հալվող խմոր է, քնքշանք

Դե ինչ, բարի ախորժակ։

Տորթ Քնքուշ կամ Ոզնի Տեսանյութ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք