Տրորած վարունգ. Մարինադի յուրօրինակ բաղադրատոմս, որը ստացվում է արագ և համեղ

Տրորած վարունգ ԱՂՑԱՆՆԵՐ

Տրորած վարունգ. Մարինադի յուրօրինակ բաղադրատոմս, որը ստացվում է արագ և համեղ

Ես այս եղանակով դեռ չէի պատրաստել, բայց, երբ փորձեցի՝ ահավոր համեղ ստացվեց: Կծու սոուսով մարինացված վարունգը պարզ ու համեղ ամառային խորտիկ է:

Հուշում. Ընտրեք պինդ, միջին կամ փոքր վարունգներ՝ մարինադը խրթխրթան ու ձիգ պահելու համար:

Տրորած վարունգ

Տրորած վարունգ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Վարունգ 600 գ
  • Սոխ 1 հատ
  • Սխտոր 5 պճեղ
  • Սամիթ՝ ըստ ճաշակի
  • Աղ 1 թեյի գդալ
  • Կարմիր (աղացած) պղպեղ 0,5 թեյի գդալ
  • Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Տրորած վարունգ

Տրորած վարունգ

Տրորած վարունգ. Պատրաստման եղանակը

  1. Պետք է լվանալ վարունգը և կտրել պոչերը:
  2. Կտրատել սոխը բարակ օղակներով:
  3. Մանրացնել սխտորը բարակ շերտերով:
  4. Սամիթ կարելի է շատ վերցնել և կտրել մի մեծ փունջ:
  5. Ամուր, բերանը փակվող տոպրակի մեջ լցնել սխտորը, սամիթը, սոխը և վարունգը:
  6. Բոլոր մթերքները շերտերով դասավորելով լցնել ամբողջ տոպրակը:
  7. Վրան ցանել աղ և համեմունքներ, պղպեղ և կանաչիներ:
  8. Փակել տոպրակը և լավ թափահարել այն:
  9. Մի փոքր բացել տոպրակը, բաց թողնել օդը և փակել, մի փոքր ծեծել այն:
  10. Նորից փակել տոպրակը և դնել սառնարանը 20 րոպե:

Տրորած վարունգ

Հուշում. Այս վարունգները լավ համադրվում են խաշած երիտասարդ կարտոֆիլի, քաբաբի, տապակած ձկների, խորոված բանջարեղենի և այլ ուտեստների հետ: Դուք կարող եք վարունգը պահել տոպրակի մեջ կամ տեղափոխել կափարիչով տարայի մեջ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ բրոկոլիով աղցան

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք