Ցիտրուսային լիմոնադ. Վիտամիններով հարուստ և համեղ ըմպելիք

Ցիտրուսային լիմոնադ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ցիտրուսային լիմոնադ. Վիտամիններով հարուստ և համեղ ըմպելիք

Ոչինչ չի կարող լինել ավելի լավ, քան տնական լիմոնադը, քանի որ դրանք մենք պատրաստում ենք միայն բարձրորակ և բնական մթերքներից:

Այս պարզ բաղադրատոմսը կօգնի ձեզ պատրաստել համեղ ու զովացուցիչ ըմպելիք:

Ցիտրուսային լիմոնադ

Ցիտրուսային լիմոնադ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Նարինջ 3 հատ
  • Շաքար 500 գ
  • Ջուր 4,5 լ
  • Կիտրոնաթթու 15 գ

Ցիտրուսային լիմոնադ

Ցիտրուսային լիմոնադ

Ցիտրուսային լիմոնադ. Պատրաստման եղանակը

  1. Ցիտրուսային մրգերը 15 վայրկյան լցնել եռացող ջրի մեջ և ջուրը քամել:
  2. Երբ պտուղը սառել է, պետք այն դնել տոպրակի մեջ և մի քանի ժամով դնել սառնարանը: Կարելի է նույնիսկ մեկ գիշեր թողնել:
  3. Եփել օշարակը շաքարավազով և ջրով, եռացնել, եփել 5 րոպե և թողնել սառչի:
  4. Սառեցրած նարինջը բլենդերով մանրացնել կեղևի հետ միասին:
  5. Ցիտրուսային զանգվածի վրա լցնել 2 լիտր սառեցված եռացրած ջուր և դնել սառնարանը 1 ժամով:
  6. Պետք է քամել անուշաբույր թուրմը օշարակի մեջ, լավ խառնել և զտել զանգվածը` ցիտրուսային մզվածքը հեռացնելու համար:
  7. Ավելացնել կիտրոնաթթուն, խառնել և դնել սառնարանը, որ սառչի, իսկ հետո մատուցել:

Ցիտրուսային լիմոնադ

Հասարակ ջուրը կարելի է փոխարինել գազավորված ջրով, այդ կերպ կստանաս իրական լիմոնադ:

Բարով վայելեք

Տեսանյութ

Լիմոնադ սառնարանից

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք