Փափուկ գաթա. Նուրբ ու հաճելի թխվածք ամենօրյա սուրճի համար, շերտավոր խմոր

Փափուկ գաթա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փարթամ Փափուկ գաթա թխելու համար կարող ենք պատրաստել պարզ, արագ և համեղ, շերտավոր խմոր:

Թխվածքը պարզապես հալչում է բերանում, բուրավետ է, քնքուշ և հագեցնող: Այն միշտ դուր է գալիս երեխաներին։

Փափուկ գաթա

Փափուկ գաթա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 180 գր

_Ալյուր 400 գր

_Ձու 1 հատ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Վանիլին ըստ ճաշակի

_Թթվասեր 150 գր

_Մի պտղունց աղ

_Սոդա 0,5 թեյի գդալ

Խորիզի համար

_Շաքարավազ 250 գր

_Ալյուր 250 գր

_Կարագ 100 գր

_Վանիլին ըստ ճաշակի

_Դեղնուց՝ քսելու համար

Փափուկ գաթա

Փափուկ գաթա

Փափուկ գաթա. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել և խառնել շաքարավազի, աղի և սոդայի հետ։

_Սառեցրած կարագը խոշոր քերիչով քերել կամ կտրատել ալյուրի մեջ և զանգվածը վերածել փշրանքների։

_Ձուն հարել ու լցնել փշրանքների վրա, ավելացնել թթվասերն ու խմոր հունցել՝ ուղղակի զանգվածը գնդելով։

_Խմորը դնել տոպրակի մեջ և 40 րոպե թողնել սառնարանում։

_Խորիզի բոլոր բաղադրիչները խառնել, փշրանքների վերածել։

_Քանի դեռ միջուկը պետք չէ, այն դրեք սառնարանում։

_Սեղանին ալյուր ցանել, խմորը բաժանել 2 մասի:

_Խմորի յուրաքանչյուր մասը բարակ շերտով գրտնակել, վրան հավասարաչափ տարածել միջուկը և ամուր փաթաթել ռուլետաձև։

_Կտրատել կտորներով և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:

_Գաթաների վրա հարած դեղնուց քսել։

_Թխել 180 աստիճանով, մոտ 20 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը:

Փափուկ գաթա

Փափուկ գաթա

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Գավառի գաթա

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք