Փափուկ թխվածք. Մատչելի և համեղ քաղցրավենիք թեյի համար

Փափուկ թխվածք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փշրանքներով և տարբեր միջուկներով փափուկ թխվածք։

Ես վերցրել եմ հաղարջ, իսկ դուք կարող եք վերցնել մրգեր, կաթնաշոռային զանգված, չրեր և այլ տարբերակներ։

Փափուկ թխվածք

Փափուկ թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 150 գր

_Ձու 3 հատ

_Ալյուր 270 գր

_Շաքարավազ 180 գր

_Վանիլին մի պտղունց

_Մի պտղունց աղ

_Փխրեցուցիչ 10 գր

_Թթվասեր 80 գր

_Հատապտուղներ կամ մրգեր 150 գր

Փշրանքների համար անհրաժեշտ է

_Շաքարավազ 30 գր

_Կարագ 50 գր

_Ալյուր 120 գր

Կաթնաշոռային զանգված պատրաստելու համար

_Կաթնաշոռ 200 գր

_Կարագ 50 գր

_Շաքարի փոշի 50 գր

_Վանիլային շաքար 4-5 գր

Փափուկ թխվածք

Փափուկ թխվածք

Փափուկ թխվածք. Պատրաստման եղանակը

_Փշրանքների համար ալյուրը խառնել շաքարավազի և կարագի կտորների հետ, ձեռքերով մանրացնել և դնել սառնարանը։

_Կարագը շաքարավազի հետ հարել, մինչև հարթ լինի։

_Ավելացնել ձուն, թթվասերը, շարունակել հարել զանգվածը։

_Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ և լցնել զանգվածի մեջ, ստանալ հարթ, թանձր և փափուկ խմոր։

_Ձևամանի ներսում կարագ քսել և ալյուր ցանել:

_Խմորի մի մասը դնել և վրան հատապտուղ կամ մրգեր ցանել, լցնել թանձր մուրաբա կամ յուղալի կաթնաշոռային զանգված՝ ըստ ճաշակի։

_Վրան լցնել խմորի երկրորդ մասը, հարթեցնել։

_Հանել փշրանքները սառնարանից և ցանել թխվածքի վրա։

_Թխել 180 աստիճանով մոտ 30 — 45 րոպե, բայց առաջնորդվեք ըստ ջեռոցի։

Փափուկ թխվածք

Փափուկ թխվածք

Ստացվում է շատ նուրբ և հաճելի հյուսվածքով, բուրավետ և շատ համեղ թխվածք։ Ցանկության դեպքում կարելի է վրան քսել թթվասերով և շաքարի փոշիով կրեմ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ առանց ջեռոցի

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք