Փափուկ կոտլետներ. Ընտանեկան երեկոյի համեղ ուտեստ, որը դուր կգա թե մեծերին, թե փոքրերին

Փափուկ կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Փափուկ կոտլետներ. Ընտանեկան երեկոյի համեղ ուտեստ, որը դուր կգա թե մեծերին, թե փոքրերին

Ես վերցնում եմ աղացած միս, կարտոֆիլ և սոխ և պատրաստում եմ համեղ ընթրիք ամբողջ ընտանիքի համար: Սա ուղղակի հրաշք է, քանի որ մեզ պետք չեն յուրահատուկ ինչ-որ մթերքներ գնել, կամ բարդ գործողություններ անել պատրաստման ժամանակ:

Ամենատարածված մթերքներով` կարտոֆիլով և աղացած մսով ստացվում է հագեցնող ու հաճելի, պարզ ուտեստներից մեկը:

Փափուկ կոտլետներ

Փափուկ կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կարտոֆիլ 3 հատ
  • Աղացած միս 500 գ
  • Սոխ 1 հատ
  • Ձու 1 հատ
  • Թթվասեր 2 ճաշի գդալ
  • Կետչուպ 2 ճաշի գդալ
  • Մսի համեմունքներ,  աղ, պղպեղ՝ ըստ ցանկության
  • Ջուր 250 մլ

Փափուկ կոտլետներ

Փափուկ կոտլետներ

Փափուկ կոտլետներ. Պատրաստման եղանակը

  1. Քերել կարտոֆիլը խոշոր քերիչով, սոխը մանր կտրատել:
  2. Աղացած միսը խառնել սոխի հետ:
  3. Քերած կարտոֆիլը մի փոքր քամել, ավելացնել ձու, աղ և պղպեղ, ավելացնել համեմունքներ մսի համար և զանգվածը խառնել աղացած մսի հետ:
  4. Զանգվածը լավ հունցել և գնդիկներ կազմել:
  5. Տապակելու թավայի մեջ տաքացնել բուսական յուղը և գնդերը տապակել բոլոր կողմերից մինչև ոսկե դարչնագույն դառնան:
  6. Խառնել թթվասերն ու կետչուպը, ջուր ավելացնել, աղ անել, լավ խառնել:
  7. Երբ կոտլետների լավ կարմրեն, սոուսը լցնել թավայի մեջ, ծածկել և թույլ կրակով եփել մոտ 40 րոպե:

Փափուկ կոտլետներ

Հուշում. Կոտլետները բուրավետ դարձնելու համար սոուսին ավելացրեք կանաչիներ, իսկ եթե ունեք յուղալի սերուցք, պատրաստեք ոչ թե թթվասերով, այլ սերուցքով, այդպես սոուսի և կոտլետների համը շատ նուրբ կլինի:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք