Բուսական յուղով խրթխրթան Փխրուն թխվածքաբլիթների ամենահամեղ և արագ բաղադրատոմսերից մեկը։
Ամեն ինչ շատ պարզ է, բայց արդյունքը պարզապես գերազանց է։
Փխրուն թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 1 հատ
_Բուսական յուղ 100 մլ
_Շաքարավազ 100 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Ալյուր 280 գր
_Շաքարավազ՝ ցանելու համար
Փխրուն թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Բուսական յուղը խառնել ձվի, շաքարավազի հետ, հարել այնքան, մինչև շաքարը հալչի։
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ։
_Ալյուրը մաս-մաս լցնել զանգվածի մեջ և հունցել փափուկ և ճկուն խմոր։
_Երբ զանգվածը դադարի կպչել ձեռքերին՝ խմորը պատրաստ է։
_Խմորը բաժանեք ընկույզի չափ գնդիկների։
_Մի կողմը թաթախել շաքարավազի մեջ, սեղմել, տափակեցնել, բաժակի օգնությամբ վրան գծիկներ անել:
_Կարելի է պատրաստել ցանկացած ձևի թխվածքաբլիթներ, բայց պետք է դրանց հաստությունը լինի առնվազն 5 մմ։
_Ցանել կարելի է շաքարավազ և դարչին, կակաչի սերմեր, կտրատած ընկույզ՝ ըստ ճաշակի։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել թխվածքաբլիթները։
_Թխել 180 աստիճանով մոտ 25 րոպե մինչև ոսկե դարչնագույնը:
Ստանում եք այնպիսի խրթխրթան և մատչելի թխվածքաբլիթներ, ամեն ինչ շատ պարզ է և արագ, հիանալի բաղադրատոմս, այն դեպքերի համար, եթե շեմին հյուրեր կան, իսկ թեյի համար ոչինչ չկա:
Եթե ձեռքի տակ շոկոլադե սալիկ կա, կարող եք հալեցնել այն և թխվածքաբլիթները թաթախել շոկոլադի մեջ, այս դեպքում խրթխրթան հրաշքը կունենա նաև շոկոլադե համ և բույր։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ պեսոչնի պեչենի