Քաղցր պղպեղով վինեգրետ. Գունագեղ, ամառային աղցան

Քաղցր պղպեղով վինեգրետ ԱՂՑԱՆՆԵՐ

Քաղցր պղպեղով վինեգրետ. Գունագեղ, ամառային աղցան

Թվում է, որ մեկ բաղադրիչը չի կարող փոխել ամբողջ աղցանի համը: Բայց ոչ. Բուլղարական պղպեղը հյութեղություն է հաղորդում սովորական վինեգրետին և հարստացնում է այն նոր համային երանգներով:

Քաղցր պղպեղով վինեգրետ

Քաղցր պղպեղով վինեգրետ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • 250-300 գ խաշած կամ թխած ճակնդեղ
  • 1 փոքրիկ բուլղարական պղպեղ
  • 120-130 գ թթու վարունգ
  • 1 փոքրիկ կարմիր սոխ
  • 200-300 գ խաշած կարտոֆիլ
  • 1-2 գազար
  • 4-5 գդալ կանաչ ոլոռի հատիկներ

Քաղցր պղպեղով վինեգրետ

Աղցանի սոուս

  • 1 ճաշի գդալ մանանեխ
  • 3-5 ճաշի գդալ բուսական յուղ
  • աղ` ըստ ճաշակի

Քաղցր պղպեղով վինեգրետ

Քաղցր պղպեղով վինեգրետ

Քաղցր պղպեղով վինեգրետ. Պատրաստման եղանակը

  1. Եփել բանջարեղենը առանձին — առանձին: Ճակնդեղին՝ գույնի պահպանման համար մեկ գդալ քացախ ավելացնելով:
  2. Կարտոֆիլը, գազարը և թթու վարունգը սառելուց հետո, մաքրել կեղևից և կտրատել խորանարդիկներով:
  3. Վերցնել պայծառ բուլղարական պղպեղ, որը նույնպես պետք է կտրատել մանր խորանարդներով:
  4. Ճակնդեղը նույնպես կտրատել նույն չափի խորանարդիկներով: Սուր դանակով շատ մանր կտրատել մաքրած սոխը:
  5. խառնել բոլոր պատրաստված բանջարեղեններն ընդարձակ ամանի մեջ, խառնել:
  6. Պատրաստել սոուս, որի համար մանանեխը պետք է խառնել բուսական յուղի հետ, մանրակրկիտ հարել այնքան, մինչև ստացվի էմուլսիայի նման զանգված:
  7. Սոուսը լցնել վինեգրետի վրա, խառնել, համեմել ըստ ճաշակի:

Քաղցր պղպեղով վինեգրետ

Քաղցր պղպեղով վինեգրետը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Նոր բաղադրիչով վինեգրետ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք