Քինոայով աղցան. Թարմ ու առույգացնող նախուտեստ

Քինոայով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Քինոայով աղցան. Այս հատիկեղենը դեռ այնքան էլ շատ տարածված չէ մեզ մոտ, բայց շատ առողջարար է ու հաճելի համով:

Հիանալի սնունդ է, հատկապես նրանց համար, ովքեր մտածում են ճիշտ սննդակարգի հետևելու մասին: Քինոան լավագույն տարբերակն է, թեթև ուտեստներ պատրաստելու համար, դրանից շատ բան կարելի է պատրաստել, բայց այսօր առաջարկում ենք ծանոթանալ լոլիկով և կանաչեղենով աղցանի հետ:

Քինոայով աղցան

Քինոայով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_50-60 գ քինոա

_2 փոքր թարմ լոլիկ

_մի փոքր փունջ մաղադանոս, համեմ և անանուխ

_1-2 պճեղ սխտոր

Քինոայով աղցան

Աղցանի սոուս

_1-2 թեյի գդալ թարմ քամած կիտրոնի հյութ

_1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ (կամ այլ բուսական յուղ)

_0.5 թեյի գդալ վուստերյան սոուս

_1 թեյի գդալ շաքար

_աղ և աղացած պղպեղ ՝ ըստ ճաշակի

Քինոայով աղցան

Խոհարարության եղանակը

_Քինոան եփում են գրեթե նույն կերպ, ինչ բրինձը: Այն պետք է եփել հավի արգանակի մեջ, որը չունենալու դեպքում կարող ենք պատրաստել խորանարդիկներից: Հիշեցնենք, որ հացահատիկները պատրաստելու համար պետք է 2 անգամ ավելի շատ ջուր վերցնել:

_Լոլիկը կտրել շրջանակներով, հանել սերմերը: Եթե երիտասարդ լոլիկ է կեղևը պետք չէ հանել:

_Պղպեղն ու լոլիկը բաժանել խորանարդիկներով:

_Ճզմել սխտորը մամլիչով:

_Սառած քինոային ավելացնել լոլիկ, սխտոր, կտրատած կանաչիներ:

_Պատրաստել սոուսը. յուղը, վուստերյան սոուսը, կիտրոնի հյութը, շաքարը խառնել, լցնել ամանի մեջ:

_Խառնել սոուսը, լցնել, համեմել աղցանը և լցնել մատուցման ամանի մեջ:

Քինոայով աղցան

Քինոայով աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Բլղուրով, ոսպով աղցան

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք