Ֆիթնես հաց․ Առողջ դիետիկ Հաց ստանալու Բաղադրատոմս Տնային Պայմաններում

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ֆիթնես հաց․ Առողջ դիետիկ Հաց ստանալու Բաղադրատոմս Տնային Պայմաններում

Այսօր ձեր բազմաթիվ խնդրանքներից ելնելով կներկայացնեմ իմ բաղադրատոմսերից ֆիթնես հաց թխելու և արդյունքում առողջ տնական դիետիկ հաց ստանալու բաղադրատոմս տնային պայմաններում՝ առանց ալյուրի, առանց թթխմորի կամ խմորիչի։ Արտաքինից բոլոր ֆիթնես հացերը երևի թե զիջում են սպիտակ փամփլիկ թթխմորով հացերին, բայց համով առավել հագեցած ու ախորժելի համ ունեն, հավատացեք։

Ֆիթնես հաց․ Առողջ դիետիկ Հաց ստանալու Բաղադրատոմս

Ֆիթնես հաց․ Առողջ դիետիկ Հաց Բաղադրիչներ

  • Վարսակի փաթիլներ — 200 գր․
  • Մածուն — 150-200 գր․
  • Աղ մեկ պտղունց
  • Ձու — 2 հատ
  • Սոդա — 0,5 թ․գդ․
  • Քացախ — 0,5 թ․գդ․
  • Սերմեր և քունջութ վրան զարդարելու համար

Ֆիթնես հաց․ Առողջ դիետիկ Հաց ստանալու տարբերակ

  • Քանի-որ մեկնաբանություններում միշտ հստակեցնում եք մթերքների չափաբաժինները գրամներով, այսօր այսպես վիզուալ կներկայացնեմ օգտվելով սննդի կշեռքից
  • Տարրան կշռում էր 71 գրամ, իսկ վարսակի փաթիլները մեզ պետք է 200 գրամ, ընդհանուր կշռում է 271 գրամ
  • Ալյուրը այս հացում փոխարինվում է մեր դեպքում վարսակի փաթիլներով, այլ հետաքրքիր և համեղ փոխարինիչներով էլ եմ պատրաստում սովորաբար
  • Օգտագործում ենք մածուն, որը կարելի է և կաթով փոխարինել, հատկապես ոչ կենդանական ծագման
  • 150-200 գրամ պետք կգա, նախնական նախատեսեք 150, եթե պինդ ստացվի գերկուլեսի որակից ելնելով 50 գրամ մածուն էլ կավելացնեք
  • Գերկուլեսը լցնենք հարիչի մեջ նախնական կես թեյի գդալ աղով պետք է հարեք, որպեսզի մանրանա ալրանման զանգվածի վերածվի
  • Առանց հարելը դադարեցնելու ավելացնենք 2 ձու
  • Մեր նախապատրաստած մածունը լցնենք
  • Կես թեյի գդալ սոդա ավելացնենք
  • Մոտ կես թեյի գդալ քացախ
  • Արդյունքում պետք է ստացվի այսպիսի խտության զանգված
  • Առայժմ դնենք կողքի և պատրաստենք տարան

Ֆիթնես հաց․ Առողջ դիետիկ Հաց ստանալու Բաղադրատոմս

  • Փոքրիկ լայվխակ ինձանից, եթե ձեր տարան շատ մեծ է, բայց ուզում եք թխել փոքրիկ ուղղանկյուն կամ քառակուսի, փայլաթիթեղով մոտավոր ձև տվեք և ֆիքսեք
  • Եվս մեկ խորհուրդ, որպեսզի կալկան ենթարկվի հեշտությամբ, այն պետք է մինչև օգտագործելը կոտրատել ծալծլել
  • Որպեսզի համոզվեք, որ խմորը լցնելուց ինքնաշեն տարան չի ձևախախտվի ֆիքսենք այն այսկերպ
  • Խմորի մեջ ավելացնենք նաև 2 ճաշի գդալ ձիթայուղ, բացարձակ դիետիկ լինելու համար կարելի է և չավելացնել, միայն տարայի պատերին քսել
  • Լցնելուց հետո զարդարում և լրացուցիչ օգտակարություն, բջջանյութեր, վիտամիններ և մանրաթելեր ենք ավելացնում տարբեր սերմեր և քունջութ շաղ տալով
  • Եփելու ենք 180 աստիճանում 30-40 րոպե, չոփիկով կստուգեք, չոփիկը չոր է, ուրեմն պատրաստ է մեր օգտակար, համեղ հացը
  • Վերջերս մասնակցած օնլայն ֆիթնես-սնունդ դասընթացից ավելի ոգեշնչվեցի, այլևս հաց չեմ գնում, ինքս միայն այս հացն եմ ուտում, գերագույն հաճույքով
  • Հիշեցնեմ, որ վարսակը և նրանից պատրաստված ալյուրը բարդ ածխաջրերի շարքին է պատկանում, որը երկար ժամանակ կուշտ լինելու զգացողություն է ապահովում, արյան մեջ կտրուկ գլյուկոզան չի բարձրացնում, ի տարբերություն սպիտակ բարձրակարգ ալյուրի
  • Ընտրությունը միշտ ձեր կողմն է, բայց խորհուրդս գոնե մեկ անգամ թխեք այս հրաշքին։

Ֆիթնես հաց․ Առողջ դիետիկ Հաց ստանալու Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։
Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք