Ֆրիտատա սնկով. Իտալական ձվածեղ, համեղ և հագեցող նախաճաշ

Ֆրիտատա սնկով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ֆրիտատա սնկով. Իտալական ձվածեղ, համեղ և հագեցող նախաճաշ

Իտալիայում շատ տարածված է ձվածեղի ֆրիտատա կոչվող տարբերակը: Այս դեպքում առաջարկում ենք պատրաստել սնկով ֆրիտատա՝ շատ պարզ, բայց անչափ համեղ կերակուր:

Ահա սնկով ֆրիտատայի պարզ և մատչելի բաղադրատոմսը՝ իտալական այս համեղ ուտեստի ամենատարածված տարբերակներից մեկը: Հուսով եմ, կհավանեք այն:

Ֆրիտատա սնկով

Ֆրիտատա սնկով. Անհրաժեշտ բաղադրությունը

  • Ձու — 8 հատ
  • Կաթ — 1/2 բաժակ
  • Շամպինիոն — 500 գրամ
  • Սոխ — 1 հատ
  • Թթվասեր — 2 ճաշի գդալ
  • Կարագ — 2 ճաշի գդալ
  • Աղ՝ ըստ ճաշակի

Ֆրիտատա սնկով

Ֆրիտատա սնկով

Ֆրիտատա սնկով. Ինչպես պատրաստել

  1. Կաթը հարել ձվերով և մի պտղունց աղով: Լվացված սունկը լցնել եռման ջրի մեջ և եփել 5-6 րոպե:
  2. Մանր կտրատած սոխը տապակել թավայի մեջ, մինչև ոսկեգույն դառնա, ավելացնել կտրատած խաշած սունկ: Տապակել մի քանի րոպե: Ավելացնել թթվասերը:
  3. Թավայի մեջ հալեցնել կարագը, լցնել ձվի զանգվածը: Տապակել մի քանի րոպե, մինչև թեթևակի թանձրանա:
  4. Տապակած սունկը լցնել ձվածեղի վրա:
  5. Ձվածեղով թավան դնել 180 աստիճանով տաքացրած ջեռոցում և թխել 10 րոպե, մինչև ամբողջովին եփվի:

Ֆրիտատա սնկով

Ֆրիտատան սնկով պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Արագ նախաճաշ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք