Աղացած մսով և մակարոնով ջեռեփուկ. Այս ուտեստը շատ արագ ու հեշտ է պատրաստվում

Աղացած մսով և մակարոնով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Աղացած մսով և մակարոնով ջեռեփուկի իրականում ամենահարմար բաղադրատոմսն է, եթե ուզում եք առանց ժամանակ կորցնելու հագեցնող և դյուրամարս ընթրիք պատրաստել

Այնպես որ, երբ երկար ժամանակ չունեք խոհանոցում անցկացնելու, բայց նաև ցանկանում եք սեղանին ավելի համեղ և սնուցող բան մատուցել, քան սովորական մակարոնեղենը, այդ դեպքերի համար մենք առաջարկում ենք պատրաստել նման ջեռեփուկ, դուք չեք փոշմանի:

Աղացած մսով և մակարոնով ջեռեփուկ

Աղացած մսով և մակարոնով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_250 գ մակարոնեղեն

_200 գրամ կաթնաշոռ

_1 թեյի գդալ բուսական յուղ

_150-200 գրամ աղացած միս

_1 բաժակ թթվասեր

_աղ` ըստ ճաշակի

_ձու

Աղացած մսով և մակարոնով ջեռեփուկ

Աղացած մսով և մակարոնով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

_Մակարոնեղենը խաշել աղած ջրի մեջ:

_Բուսական յուղի մեջ՝ ավելացնելով մի քիչ ջուր, տապակել աղացած միսը մինչև պատրաստ լինելը:

_Քամել խաշված մակարոնը, խառնել այն աղացած մսին, ավելացնել ձու, թթվասեր. աղ, պղպեղ` ըստ ճաշակի և կաթնաշոռը:

_Խառնել զանգվածը, բայց ոչ շատ ջանասիրաբար, որ չտրորվի մակարոնը: Լցնել կաղապարի մեջ և դնել 180 ° C տաքացված ջեռոցում:

_Թխել 15-20 րոպե, մինչև ոսկե դարչնագույն կեղև ստացվի:

Աղացած մսով և մակարոնով ջեռեփուկ

Աղացած մսով և մակարոնով ջեռեփուկը պատրաստ է: Մատուցեք տաք վիճակում, որ համը լավագույն կերպով զգաք: Սա շատ համեղ կլինի, կհամոզվեք:

Վայելեք, բարի ախորժակ

Տեսանյութ

Արագ պատրաստվող ընթրիք

Խնդրում ենք Գնահատեք