Տորթ Միկադո՝ Անմահական Համեղ և Նուրբ Բաղադրատոմսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր կպատրաստենք համեղ տորթ Միկադո, կներկայացնեմ իմ արագ և հեշտ տարբերակը պատրաստման։

ՏՈՐԹ ՄԻԿԱԴՈ դասական բաղադրատոմսը

Տորթ Միկադո Բաղադրիչներ

Միկադո Խմոր

_Ձու  — 4 հատ

_Շաքարավազ — 200 գր․

_Կարագ Պրեզիդենտ — 200 գր․

_Թթվասեր — 200 գր․

_Ալյուր — 500 գր․

Միկադո Կրեմ

_Կարագ Պրեզիդենտ — 250 գր․

_Խտացրած կաթ — 2 բանակ

_Աղ մեկ պտղունց

Թրջոց

_Ջուր 25 գր + Կոնյակ 25 գր + Դարչին

Տորթ Միկադո Քայլ առ քայլ

_Նախ կարագը հանենք սառնարանից, որպեսզի փափկի

_Ես համեղ թխվածք ստանալու համար օգտագործում եմ Պրեզիդենտ կարագ, միանգամից գնում եմ կլոր կիլոգրամանոց տուփ, որը կեղծելու հավանականությունը նվազագույն է, առավել մատչելի է այսպես, գծանշումը հեշտացում է մեր գործը, 200 գրամ դնենք կողքի փափկելու

_4 ձուն լցնում ենք հարիչի մեջ

_Ավելացնում ենք շաքարավազ, մի փոքր հարել

_Այնուհետև ավելացնում ենք արդեն փափկած կարագը

_200 գրամ թթվասերը կլցնենք, սոդան կավելացնենք ոչ թե թթվասերի մեջ, այլ փոշի բաղադրիչի ալյուրի հետ

_Հարենք, լրիվ լուծվեցին բաղադրիչները

_Արդեն ալյուրը կավելացնենք որի վրա կլցնենք 1 լիքը թեյի գդալ սոդա

_Ես կակաո խմորի մեջ չեմ լցնում, որպեսզի շերտերը սպիտակ ստացվեն, ես այդպես եմ սիրում, բայց դասական բաղադրատոմսում 2 ճաշի գդալ կակաո է նախատեսված

ՏՈՐԹ ՄԻԿԱԴՈ դասական բաղադրատոմսը

_Մոտ 500 գրամ ալյուրը խմորի մեջ լցնելուց հետո, արդեն կարող ենք այն սեղանին լցնել, լավ ալրոտել և սկսել խմորը հունցել

_Պետք է ստացվի ձեռքերին չկպչող փափուկ հաճելի խմոր, ընթացքում այս բաղադրությանը հասնելու անհրաժեշտ է չափով ալյուր ենք ավելացնում

_Բաժանում ենք 8 հավասար գնդերի, ցելոֆանապատում և դնում մի կողմ մոտ կես ժամով

_Իսկ այդ ընթացքում կրեմը կպատրաստենք

_Իսկական համեղ կրեմ ստանալու համար ես վերցնում եմ Պրեզիդենտ ֆրանսիական կարագ, այս դեպքում 125 գրամանոց 2 տուփ, որպեսզի կրեմս ստացվի նուրբ և յուրահատուկ համով

_Այն արդեն լավ փափկել է, հարենք մի փոքր

_Ավելացնենք եփած խտացրած կաթի 2 տուփ

_Ուշադրություն, կրեմին ես նաև մեկ պտղունց աղ եմ ավելացնում, աղի համը ընդգծում է կրեմի քաղցրությունը, դուք էլ սովորություն դարձրեք, բոլոր հրուշակագործները օգտագործում են այս հնարքը

_Հարեցինք կրեմը, վերջ դնում ենք կողքի

_Այժմ գնդերը հերթով կբացենք, շատ հաճելի, փափուկ խմոր է․ գրդնակը ինքնուրույն գլորվում է

_Կալկայի չափերով հավասարեցնենք անհրաժեշտության դեպքում և թխենք 140 աստիճանում մոտ 5-7 րոպե

_Շատ արագ են թխվում և հեշտ առանձնանում

_Մինչ շերտերը մի փոքր կսառչեն, մենք պատրաստենք թրջոց խմորների համար

_25 գրամ ջրին ավելացնենք 25 գրամ կոնյակ և մեկ պտղունց դարչին, խառնենք դնենք կողքի

ՏՈՐԹ ՄԻԿԱԴՈ դասական բաղադրատոմսը

_Այժմ միկադոն հավաքելու ժամանակն է, խմորի շերտը ցողենք այս թրջոցով դրանք առավել փափուկ և համեղ դարձնելու համար, և կրեմը հնարավորինս հաստ շերտով քսենք յուարաքանչյուրի վրա, նույն հաջորդականությամբ

_Վերևի շերտի վրա կակոի փոշի ցանենք և շոկոլադե սալիկ քերենք

_Այժմ միկադոն պետք է 2-3 ժամ, հնարավորության դեպքում ողջ գիշեր պահեք սառը տեղում փափկելու և կրեմը քաշելու համար

_Կտրատենք, սուրճը պատրաստենք և ըմբոշխնենք

Անմահական Համեղ և Նուրբ ՏՈՐԹ ՄԻԿԱԴՈ տատիկիս բաղադրատոմսը Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք