Աջիկա առանց եփելու. Լոլիկով և սխտորով այս համեղ պահածոն բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել

Աջիկա առանց եփելու Պահածոներ

Աջիկա առանց եփելու. Այս համեղ պահածոն ձեզ անպայման դուր կգա:

Այսպիսի համեղ աջիկան միշտ պատրաստում եմ, և սառնարանում մի քանի բանկա կա, և շատ ավելին` նկուղում: Շատ համեղ է աջիկան մատուցել տնական ապուրի, կարտոֆիլի, մսի հետ:

Աջիկա առանց եփելու

Աջիկա առանց եփելու. Անհրաժեշտ բաղադրիչները

_4 կգ լոլիկ

_2 կգ բուլղարական պղպեղ

_500 գրամ սխտոր

_10-12 կծու պղպեղի պատիճ

_մաղադանոս՝ ըստ ճաշակի

_աղ — 2.5 ճաշի գդալ

Աջիկա առանց եփելու

Աջիկա առանց եփելու. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Մաքրել սխտորի պճեղների կեղևները:

_Հեռացնել բուլղարական պղպեղի սերմերը:

_Կծու պղպեղի դեպքում, ցանկության դեպքում, կարող եք չհեռացնել սերմերը:

_Լոլիկը, քաղցր և կծու պղպեղը սխտորի հետ միասին մանրացնել մսաղացով, մեջն ըստ ցանկության ավելացնել կտրատած կանաչիներ:

_Ավելացնել աղ, խառնել և լցնել աջիկան մաքուր, չոր բանկաների մեջ, փակել պլաստիկե կամ պտուտակավոր կափարիչներով, բայց մի փակեք սովորական պահածոյի նման:

Իմ սառնարանում կամ նկուղում այդպիսի աջիկան պահվում է ամբողջ ձմեռ: Բանկան բացելիս՝ վրան լցնում եմ չզտած արևածաղկի ձեթ, այդպես ինձ շատ է դուր գալիս:

Աջիկա առանց եփելու

Աջիկան առանց եփելու պատրաստ է: Հուսով եմ՝ այն ձեզ դուր կգա:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Կարմիր պղպեղ պատրաստելու հիանալի բաղադրատոմս

Խնդրում ենք Գնահատեք