Բանանով կաթնաշոռային աղանդեր. Արագ ստացվող համեղ հյուրասիրություն

Բանանով կաթնաշոռային աղանդեր  ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Առաջարկում եմ փորձել առանց թխելու իմ ֆիրմային բաղադրատոմսով Բանանով կաթնաշոռային աղանդերը: Դա կօգնի ձեզ դիետայի դժվար ժամանակահատվածը հաղթահարել:

Ես պատրաստում եմ նուրբ սուֆլե պարզ և առողջարար մթերքներից: Քաղցրակերները կարող են աղանդերին  շաքար ավելացնել: Ես չեմ ավելացնում իմ բաժնին: Հասած բանանի քաղցրությունը բավական է: Աղանդերը պետք չէ թխել, ինչը մեծապես հեշտացնում է գործընթացը: Բայց ձեզ հարկավոր է մի փոքր համբերություն, մինչ քաղցր զանգվածը կայունանում է:

Բանանով կաթնաշոռային աղանդեր 

Բանանով կաթնաշոռային աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բանան 2 հատ

_Կաթնաշոռ 400 գ

_Կաթ 300 մլ

_Ժելատին 20 գ

_Շաքար 4 ճաշի գդալ

_Կաթնային շոկոլադ` ըստ ճաշակի

Բանանով կաթնաշոռային աղանդեր 

Բանանով կաթնաշոռային աղանդեր 

Բանանով կաթնաշոռային աղանդեր. Պատրաստման եղանակը

_Մաքրել բանանը, կտրել շերտերով և տրորել պյուրե:

_Ավելացնել կաթնաշոռը և խառնուրդը հասցնել համասեռ վիճակի: Կարող եք օգտագործել բլենդեր կամ խառնիչ:

_Ավելացնել շաքարավազ և լավ խառնել: Կարող եք ընդհանրապես չավելացնել ավելի դիետիկ աղանդեր ստանալու համար

_Կաթը մի փոքր տաքացնել և ավելացնել լուծվող ժելատին: Խառնել այնքան ժամանակ, մինչև այն ամբողջությամբ լուծվի:

_Կաթը լցնել կաթնաշոռի ամանի մեջ և լավ հարել: Լցնել խառնուրդը բաժիններով՝ բաժակների մեջ:

_Աղանդերը դնել սառնարանում 2-3 ժամ, մինչև այն ամբողջովին պնդանա:

_Պատրաստի սուֆլեի վրա շաղ տալ քերած շոկոլադ:

Բանանով կաթնաշոռային աղանդեր 

Բանանով կաթնաշոռային աղանդեր 

Ամռանը ես զարդարում եմ սառը աղանդերը թարմ հատապտուղներով: Արդյունքը շատ թեթև և թարմացնող հաճույք է ամբողջ ընտանիքի համար: Նույն հատապտուղները կարող եք ավելացնել հենց սուֆլեին `բանանը փոխարինելով կամ լրացնելով: Այդ դեպքում դուք կունենաք միանգամից մի քանի համային տեսականի ընտրելու համար:

Բանանով կաթնաշոռային աղանդերը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ առանց ջեռոցի Տիեզերք

Խնդրում ենք Գնահատեք