Բանջարեղենային ռագու խոհարարական տոպրակի մեջ

Բանջարեղենային ռագու ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Բանջարեղենային ռագու խոհարարական տոպրակի մեջ:

Լավ է, երբ պետք չէ երկար մտածել այն մասին, թե ինչ պետք է պատրաստել ճաշի կամ ընթրիքի համար: Ամռանը այս հարցերն ավելի հեշտ են լուծվում: Միշտ կարող եք բանջարեղենը մանրացնել աղցանի համար կամ ջեռոցում տապակել դրանք: Նվազագույն ջանքերով և համեղ ու առողջ խորտիկն արդեն սեղանի վրա կլինի: Եթե օգտագործեք խոհարարական տոպրակ, այդ դեպքում հարկ չի լինի նույնիսկ լվանալ ամանները:

Բաղադրաոմսի գեղեցկությունն այն է, որ կարող եք օգտագործել այն բանջարեղենը, որը ձեզ դուր է գալիս: Տոպրակի մեջ թխելու դեպքում կերակուրը կդառնա ավելի հյութեղ և կպահպանի բոլոր բույրերը: Այս թեթև և ցածր կալորիականությամբ խորտիկը կգոհացնի առողջ սննդի բոլոր սիրահարներին:

Բանջարեղենային ռագու

Բանջարեղենային ռագու. Բաղադրությունը

_Դդմիկ 1 հատ

_Սմբուկ 1 հատ

_Բուլղարական պղպեղ 1 հատ

_Լոլիկ 2 հատ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 5 պճեղ

_Կծու պղպեղ (խալապենյո) 0,5 հատ

_Սոյայի սոուս 2 ճաշի գդալ

_Բալզամիկ քացախ 0,5 ճաշի գդալ

_Աղ 2 թեյի գդալ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Արևածաղկի ձեթ 3 ճաշի գդալ

_Կետչուպ 2 ճաշի գդալ

_Կանաչի 0,5 փունջ

_Գազար 1 հատ

Բանջարեղենային ռագու

Բանջարեղենային ռագու

Բանջարեղենային ռագու. Խոհարարություն

_Լվանալ և կտրատել սմբուկը, դդմիկը և լոլիկը:

_Մաքրել սոխը և պղպեղը, կտրեք փոքր խորանարդիկներով, իսկ խալապենյո պղպեղն ու գազարը բարակ շերտերով:

_Խառնել բանջարեղենը խորը ամանի մեջ, ճզմել սխտորը, բացի կանաչիներից մնացած բաղադրիչներն ավելացնել, լավ խառնել:

_Լցնել բանջարեղենի խառնուրդը խոհարարական տոպրակի մեջ: Կապել երկու կողմերից և տոպրակը դնել ջեռոցի տապակի վրա:

_Եփել ջեռոցում 190 աստիճանի տակ` մեկ ժամ:

Բանջարեղենային ռագու

Ռագուն կարելի է տաք վիճակում մատուցել, կամ թողնել սառչի: Վրան լցնել կտրատած կանաչիներ և մատուցել խորտիկը:

Այս ուտեստը կատարյալ է որպես ճաշի կողմնակի ուտեստ կամ որպես թեթև ամառային խորտիկ: Համեղ կլինի ամեն դեպքում:

Բանջարեղենային ռագուն պատրաստ է:

Բարի ախորժակ:

Շատ Համեղ Սմբուկով ՈՒտեստ առանց սմբուկը տապակելու — Համեղ Բաղադրատոմսեր

Խնդրում ենք Գնահատեք