Բիգոս թարմ կաղամբով. Համեղ ու դյուրամարս, հագեցնող կերակուր

Բիգոս թարմ կաղամբով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Բիգոս թարմ կաղամբով. Սա արևելյան եվրոպական խոհանոցի ավանդական ուտեստ է: Ենթադրվում է, որ այն հորինել են Լեհաստանում: Բայց որոշ աղբյուրներից կարող եք տեղեկություններ ստանալ, որ այն Լեհաստան է բերել արքայազն Վլադիսլավ Յագայլոն Լիտվայից, ով սիրում էր որսորդական կանգառների ժամանակ բիգոս ուտել: Բիգոսը պատրաստվում է և թարմ կաղամբով, և թթու կաղամբով:

Այս ուտեստը, ցանկացած տարբերակով համեղ է, դրա պատրաստման շատ եղանակներ կան: Բայց հիմնական բաղադրիչներն են կաղամբն ու միսը: Առաջարկում ենք փորձել նախ պատրաստել թարմ կաղամբով: Պատրաստի կերակուրը ստացվում է խիտ, մի փոքր թթու և ապուխտի բույրով: Սովորաբար, բիգոսը եփում են առանց լոլիկի, բայց ավելի լավ է ավելացնել թթվաշության համար:

Բիգոս թարմ կաղամբով

Բիգոս թարմ կաղամբով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տավարի միս 400 գ

_Սպիտակ կաղամբ 1 կգ

_Սոխ 2 հատ

_Գազար 1 հատ

_Լոլիկ 2 հատ

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_Աղ `ըստ ճաշակի

_Արևածաղկի ձեթ ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ` ըստ ճաշակի

Բիգոս թարմ կաղամբով

Բիգոս թարմ կաղամբով. Պատրաստման եղանակը

_Կտրել միսը խորանարդներով: Տավարի միսը լավագույնն է, բայց կարող եք նաև օգտագործել խոզի որովայնի, կամ կողիկների միս:

_Տաքացնել արևածաղկի ձեթը կաթսայում: Եփել միսը մինչ ոսկե դարչնագույնը:

_Ավելացնել կտրատած սոխը: Միսը և սոխը շոգեխաշել մոտ 8 րոպե: Կտրել գազարը շերտերով: Ավելացնել կաթսայի մեջ և եփել ևս 8 րոպե:

_Պղպեղ անել և խառնել: Լոլիկը կտրել փոքր խորանարդիկներով: Ավելացնել ընդհանուր զանգվածին և եփել 5 րոպե:

_Կտրել կաղամբը, աղ անել, տրորել ձեռքերով: Մի փոքր թողեք մնա, որպեսզի հյութը դուրս գա:

_Կաղամբն ավելացնել մսի և բանջարեղենի մեջ: Ծածկել և եփել բիգոսը 50-60 րոպե: Ժամանակ առ ժամանակ խառնել: Ցանկության դեպքում ավելացնել կտրատած մաղադանոս:

Բիգոս թարմ կաղամբով

Բիգոսը թարմ կաղամբով պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ջեռեփուկ տավարի մսով

Խնդրում ենք Գնահատեք