Բլղուրով Ոսպով աղցան Նոր թարմ համեղ աղցան

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք Բլղուրով Ոսպով աղցան Նոր թարմ համեղ աղցան կունենաք ձեր սեղանին հաշված րոպեների ընթացքում։

Բլղուրով Ոսպով աղցան Նոր թարմ համեղ աղցան

Բլղուրով Ոսպով աղցան

_Ոսպ — 100 գր․

_Բլղուր խոշոր — 100 գր․

_Գունավոր պղպեղներ մեկական

_Գազար — 1 հատ

_Համեմ մեկ փունջ

_Գլուխ սոխ — 1 միջին չափսի

_Սխտոր կամ թարմ մեկ շյուղ, կամ 2 ատամ

_Ձեթ, քացախ, աղ, պղպղեղներ գունավոր փոշի

Բլղուրով Ոսպով աղցան

_Սկսենք հատիկավորները նախապատրաստելուց

_Ոսպ և խոշորահատիկ բլղուր պետք է օգտագործենք աղցանի մեջ, աղցանի համար ցանկալի է վերցնել հավասար խոշոր հատիկներով  մթերք՝ առավել գեղեցիկ տեսք ստանալու համար

_Դե բազմիցս էլ նշել եմ, որ համեղ արդյունք ստանալու համար համեղ մթերք պետք է ընտրենք

_Ոսպն էլ բլղուրն էլ նույն չափով ենք վերցնելու, ես յուրաքանչյուրից 150 գրամ եմ վերցրել, ձեր հյուրերի քանակով արդեն կողմնորոշվեք

Բլղուրով Ոսպով աղցան Նոր թարմ համեղ աղցան

_150 գրամ ոսպը լցնենք տարայի մեջ, նույնչափ էլ բլղուրը մեկ այլ տարայի մեջ

_Լվանանք երկուսն էլ առանձին-առանձին

_Ընդ որում բլղուրը պետք է իրեն ծածկող ջրի մեջ թողնենք մոտ մեկ ժամ, մինչև մյուս մթերքները պատրաստենք

_Իսկ ոսպը պետք է խաշենք, եթե ժամանակ ունեք կարող եք ոսպն էլ խաշելուց առաջ թրջած թողնել, բայց ես հենց հիմա եռացրած ջրով մեկին երեք չափաբաժնով կդնեմ ոսպը խաշվելու 20 րոպե — մեկ բաժակ ոսպին 3 բաժակ ջուր, աղ չենք լցնի, հետո աղցանին կավելացնենք

_Մեկ գլուխ սոխ ենք կտրատելու, ես սպիտակ սոխ եմ վերցրել, բայց կարող եք թարմ կանաչ սոխ վերցնել մեկ կապ, եթե սեզոնն է

_Հնարավորինս մանր կտրատենք, որպեսզի ուտելու ընթացքում շատ չզգացվի

_Սա լցնենք աղցանամանի մեջ արդեն

_Մեկ միջին չափի գազարը շերտատենք երկար ու բարակ շերտերի, կարելի է և քերիչով անցկացնել, դա էլ արդեն ըստ ձեր ցանկության

_Սա էլ ավելացնենք աղցանամանի մեջ

_Հաջորդը սխտորի հերթն է

_Եթե թարմ սխտոր ունեք ձեռքի տակ, ապա ինձ նման մեկ ձող վերցրեք և մանր կտրատեք

_Իսկ եթե թարմ սխտորի սեզոն չէ, ապա 2 ատամ սխտոր ընդամենը ճզմեք

Բլղուրով Ոսպով աղցան Նոր թարմ համեղ աղցան

_Սա էլ գնաց աղցանամանի մեջ

_Հաջորդը գունավոր պղպեղներն են, ինչ գույն ցանկանում եք կամ գնել եք դա էլ կտրատեք, որքան գունեղ այնքան գեղեցիկ

_Ահա իմ պղպեղներն էլ արդեն կտրատեցի

_Սա էլ աղցանամանի մեջ լցնենք

_Մեկ փունջ թարմ համեմ մանրացնենք, հնարավորինս մանր և սա էլ լցնենք աղցանամանի մեջ

_Այժմ պատրաստենք համեմունքային թացան-սոուս, այդպես ավելի հեշտ աղցանի բաղադրիչները կվերցնեն բոլոր համերը

_Համեմենք մեր թացանը

_Օգտագործելու ենք քաղցր և կծու կարմիր պղպեղ, ընդ-որում Մառանիկի կծու պղպեղը իսկապես լավ կծու է, դրա համար շատ եմ սիրում իրեն

_Նաև սև պղպեղ կլցնենք, սև պղպղեղի համն էլ այլ է, յուրահատուկ է անպայման լցրեք

_Յուրաքանչյուրից մեկական թեյի գդալ ես կլցնեմ, այ համեմունքների չափն ու ցանկը արդեն ձեր քիմքին համապատասխան վերցրեք

_2 ճաշի գդալ ձիթայուղ կլցնենք

_3 ճաշի գդալ սպիտակ քացախ, մուգ գույնի քացախ օգտագործելու դեպքում աղցանը ավելորդ մգություն կստանա

_1 թեյի գդալ էլ խոշոր ծովի աղ լցնենք և խառնենք լուծենք զանգվածը

_Արդեն բոլոր բաղադրիչները պատրաստ են

Բլղուրով Ոսպով աղցան Նոր թարմ համեղ աղցան

_Ոսպն արդեն խաշվել է ջրքամել եմ

_Բլղուրն էլ ջուրը լրիվ քաշել է իր մեջ, սա էլ մի փոքր մնացորդային ջույրը քամեցի

_Այժմ պետք է խառնենք բոլոր բաղադրիչները իրար

_Բույրը շատ ախորժելի է, իսկապես շտապեցնում է համտեսելու

Բլղուրով Ոսպով աղցան Նոր թարմ համեղ աղցան

_Բայց աղցանը պետք է առնվազն 15 րոպե թողնենք մինչև համերը խառնվեն իրար

_Բայց պետք է հաշվի առնել մեկ փաստ, աղցանի վրա քացախը լցնելուց հետո պետք է այն արագ վերջացնել, հակառակ դեպքում վիտամիններն ու օգտակար նյութերը շատ արագ կքայքայվեն

_Մենք իհարկե չենք թողնի մինչ այդ պահը մեր աղցանը շատ արագ վերջացավ, քանի-որ իսկապես շատ համեղ էր

Դե ինչ, բարի ախորժակ։

Բլղուրով Ոսպով աղցան Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք