Բողկի թթու. 100 բանկա էլ փակեք, շատ չի լինի

Բողկի թթու Պահածոներ

Բողկի թթու. Նախկինում շատերը կարծում էին, որ բողկը չի կարող պահածոյացվել, ուստի շատերն իրենց զրկում էին ինքնատիպ և համեղ պատրաստուկներից:

Այս բաղադրատոմսը ինձ տվել է ընկերուհիներիցս մեկը, և այժմ ես միշտ սպասում եմ բանջարեղենի սեզոնին, որ սրանք պահածոյացնեմ:

Բողկի թթու

Բողկի թթու. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_բողկ

_թարմ կանաչիների մեծ փունջ

Յուրաքանչյուր 1 լիտրանոց բանկայի համար

_դափնու տերև 1 հատ

_սխտոր 2 պճեղ

_անուշաբույր պղպեղ 3 հատ

_սև պղպեղ 4 հատ

Մարինադ յուրաքանչյուր բանկայի համար

_1 լիտր ջուր

_շաքար 3 ճաշի գդալ

_աղ 2 ճաշի գդալ

_քացախ 9% 60 մլ

Բողկի թթու

Բողկի թթու. Պատրաստման եղանակը

_Բողկերը լավ լվանալ և կտրել վնասված մասերը:

_Մաքուր բանկաների մեջ դնել սամիթի և մաղադանոսի ճյուղեր, սամիթի հովանոցներ, սխտոր, անուշաբույր և սև պղպեղ:

_Լավ լցնել բանկաները բողկով:

_Լցնել եռացրած ջուրը և թողնել 6 րոպե:

_Քամել և նորից լցնել, թողնել 6 րոպե:

_Քամել և լցնել երրորդ անգամ և հերթական 6 րոպեն անց ջուրը քամել:

_Կաթսայի մեջ եռացնել ջուրը:

Հուշում. Չափեք ջուրը, որպեսզի մարինադը պարունակի քացախի, աղի և շաքարի ճիշտ համամասնություններ:

_Ջուրը եռացնել, լուծել աղը և շաքարը, եփել մոտ 3 րոպե, լցնել քացախը:

_Երբ մարինադը կրկին եռա, անջատեք կրակը և մարինադը լցնել բանկաների մեջ:

_Ամուր փակել կափարիչները, փաթաթել ծածկոցով և թողնել, որ սառչի:

Բողկի թթու

Պահածոն կարող եք պահել նկուղում կամ պահարանում:

Բողկ կարող եք մատուցել ցանկացած կողմնակի ուտեստի հետ, այն շատ համեղ է թխած մսի հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խառը թթու

Խնդրում ենք Գնահատեք