Բրոկոլիով աղցան. Պատրաստեք այս աղցանը և ձեզ համար նոր համեր կբացվեն

Բրոկոլիով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Բրոկոլիով աղցան. Յուրաքանչյուր տանտիկին կկարողանա իր նրբերանգներն ավելացնել և բառացիորեն մի քանի րոպեում կարելի է պատրաստել շատ համեղ բրոկոլիով աղցան:

Բրոկոլին սկսում է նվաճել իր դիրքը մեր խոհանոցում և քանի որ այն շատ առողջարար է, առաջարկում ենք սկսել աղցանների նոր տարբերակներ այս բանջարեղենով:

Պարզ աղցանի բաղադրատոմսը ձեր սեղանին կդնի օրիգինալ ուտեստ: Այս աղցանը քնքուշ և թեթև է: Խաղողն ուտեստին յուրահատուկ համ է տալիս:

Բրոկոլիով աղցան

Բրոկոլիով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչներ

_ 1 գլուխ բրոկոլի

_ 2 հատ կարմիր խնձոր

_ 1 քաղցր սոխ

_ 100 գրամ քիշմիշ խաղող

_ 5 ճաշի գդալ խնձորի քացախ

_1 ճաշի գդալ դիժոնյան մանանեխ

_ 1 թեյի գդալ թարմ կոճապղպեղ

_Ձիթայուղ

Բրոկոլիով աղցան

Բրոկոլիով աղցան. Պատրաստման եղանակը

_Բրոկոլին բաժանել ծաղկաբույլերով և լցնել դրանք եռացրած ջրի մեջ մոտ 1 — 2 րոպե: Այնուհետև պետք է սպասել, որ դրանք սառչեն:

_Մաքրել կարմիր, հյութալի, քաղցր խնձորները և կտրել դրանք կտորներով (եթե ուզում եք աղցանի մեջ խնձորը շատ լինի, ապա վերցրեք մեծ խնձորներ):

_Լավ լվանալ խաղողը և կտրել յուրաքանչյուր հատիկը մեջտեղից:

_Այնուհետև համատեղեք փոքր ամանի մեջ մանանեխ, ձիթապտղի յուղ, խնձորի քացախ, մանրացված կոճապղպեղի արմատ և աղացած պղպեղ:

_Լավ խառնել ամեն ինչ, մինչև միասեռ զանգված ստացվի: Սոուսը պատրաստ է:

_Մաքրել մեկ սոխ և կտրել կես օղակներով:

_Աղցանի ամանի մեջ խառնել բրոկոլին, խաղողը, խնձորը, սոխի կես օղակները, լցոնել սոուսով և լավ խառնել:

_Արագ, հեշտ և պարզ քայլերով, սեղանի վրա կհայտնվի համեղ բանջարեղենային աղցան: Պատրաստեք այդպիսի ուտեստը ինչպես տոնական սեղանի, այնպես էլ ընտանիքի հետ թեթև ընթրիքի համար:

Բրոկոլիով աղցան

Բրոկոլիով աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Արտակարգ Համեղ, Արագ և Հյութեղ Աղցան Բրոկոլիով և Ծաղկակաղամբով

Խնդրում ենք Գնահատեք