Գազարով կոտլետներ. Պասային համեղ ուտեստը վիտամիններով հագեցված իսկական գյուտ է

Գազարով կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Գազարով կոտլետներ. Եփելը շատ պարզ է՝ գազարով տապակել սոխը, ավելացնել խաշած բրինձ, համեմունքներ, պատրաստել կոտլետներ և տապակել: Ընդհանուր առմամբ սա տանտիրուհու երազանք է:

Ընթրիքից մնացած կողմնակի ուտեստը օգտագործելու հիանալի միջոց գտա: Դրանցից ես պատրաստում եմ գազարի կոտլետներ, որոնց սիրահարվել է ամբողջ ընտանիքը: Ամուսինս դրանք ուտում է անմիջապես թավայի վրայից, չի համբերում որ ափսեներով մատուցեմ: Իսկ որդիս սովորաբար դրանցից բուրգեր է պատրաստում: Այնպես որ ձեզ հետ կիսում եմ բաղադրատոմսը:

Ի դեպ, բրնձով կոտլետներն անպայման դուր կգան նրանց, ովքեր միս չեն ուտում կամ ծոմ են պահում: Ոչ մի տեսակ աղացած միս, ձու, կաթ չկա բաղադրության մեջ:

Գազարով կոտլետներ

Գազարով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Գազար 300 գ

_Սոխ 1 հատ

_Բրինձ 100 գ

_Սխտոր 3 պճեղ

_Պաքսիմատ 30 գ

_Եգիպտացորենի օսլա 20 գ

_Աղ ` ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

_Արևածաղկի ձեթ `ըստ ճաշակի

Գազարով կոտլետներ

Գազարով կոտլետներ

Գազարով կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Նախ, եփել բրինձը և սառեցնել: Կտրել սոխը և տապակել այն մինչև ոսկե դարչնագույնը:

_Գազարը մաքրել կեղևից և անցկացնել միջին քերիչով:

_Ավելացնել սոխին, տապակը ծածկել կափարիչով և շոգեխաշել այնքան ժամանակ, մինչև գազարը փափկի:

_Երբ գազարը սառչի, ավելացնել աղ, սխտոր, պղպեղ, օսլա և տրորած բրինձ: Խառնել կոտլետի բաղադրիչները:

_Ձևավորել կոտլետներ, թաթախել չորահացի մեջ և տապակել երկու կողմերից:

Գազարի կոտլետներ

Գազարի կոտլետներ

Փորձեք ավելացնել բրնձով գազարով կոտլետների վրա ձեր նախընտրած կանաչիներ կամ համեմունքներ: Եվ եթե ցանկանում եք ավելի դիետիկ տարբերակ, ուտեստը կարելի է շոգեխաշել կամ թխել ջեռոցում:

Գազարով կոտլետները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կիևյան կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք