Գազարով և պանրով աղցան. Համեղ և գունեղ, թեթև ուտեստ

Գազարով և պանրով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Այս թարմ Գազարով և պանրով աղցանը սիրելու մի քանի պատճառ կա: Նախ, այն իսկապես համեղ է: Կիտրոնի սոուսը, տտիպ համը և կծու համեմունքները սովորական գազարը վերածում են զարմանալի բանի: Քաղցր չամիչ, աղի ֆետա պանիր …

Մթերքների այս համադրությունը ձեզ կտա համի զգացողությունների աննկարագրելի ներկապնակ:

Այս ուտեստի մյուս դրական կողմերից մեկն էլ այն է, որ աղցանը թեթև է և թարմացնող: Ֆետա պանիրը դրան տալիս է հատուկ նրբագեղություն: Աղցանի համար վերցվող մթերքներն ամրացնում են իմունային համակարգը և օրգանիզմը հագեցնում վիտամիններով, ուստի հատկապես օգտակար է այն ուտել գարնանը և աշնանը:

Ցանկության դեպքում չամիչը կարող է փոխարինվել հաղարջով: Երբեմն աղցանին ավելացնում են նաև մեղր և նարինջ:

Գազարով և պանրով աղցան
Գազարով և պանրով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Գազար 5 հատ

_Կարմիր սոխ 1 հատ

_Մաղադանոս 1 փունջ

_Ձիթապտղի յուղ 3 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ 30 մլ

_Չաման 0.5 թեյի գդալ

_Սև պղպեղ (աղացած) 1 ըստ ճաշակի

_Չամիչ 2 ճաշի գդալ

_Ֆետա պանիր 300 գ

_Սխտոր 1 պճեղ

_Համեմ 1 փունջ

Գազարով և պանրով աղցան

Գազարով և պանրով աղցան. Պատրաստման եղանակը

_Կիտրոնի հյութը խառնել ձիթապտղի յուղի հետ, ավելացնել պղպեղ, չաման, համեմ և սխտոր:

_Գազարը մանր կտրատել կամ քերել: Կարմիր սոխը կտրել բարակ օղակներով:

_Գազարին ավելացնել սոխը, չամիչը, մանրացված մաղադանոսը, ֆետա պանիրը և կիտրոնի սոուսը: Լավ խառնել ամեն ինչ և մատուցել;

Ո՞վ կմտածեր, որ նման պարզ աղցանն այնքան հետաքրքիր կլինի համտեսել: Ի դեպ, դուք կարող եք ինքներդ ավելացնել, կամ պակասեցնել որոշ բաղադրիչներ՝ կախված ձեր նախասիրություններից։

Գազարով և պանրով աղցան

Այժմ դուք գիտեք, թե ինչ կարելի է պատրաստել հասարակ գազարով: Ձեր ընկերները նույնպես հետաքրքրված կլինեն, ուստի կիսվեք այս բաղադրատոմսով սոցիալական ցանցերում:

Գազարով և պանրով աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Պարզ և արագ աղցան

Խնդրում ենք Գնահատեք