Դասական աղցան. 15 րոպեում պատրաստենք արագ և համեղ խորտիկ

Դասական աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Դասական աղցան. Խոզապուխտով և թարմ վարունգով աղցանը դուրեկան և անուշաբույր, համեղ հավելում է հիմնական ուտեստների համար:

Ընտրեք պանիրը ըստ ձեր ճաշակի, այն աղցանին տալիս է յուրահատուկ համ:

Դասական աղցան

Դասական աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզապուխտ 100 գր

_Պանիր 100 գր

_Ձու 2 հատ

_Վարունգ 2 հատ

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Դասական աղցան

Դասական աղցան. Պատրաստման եղանակը

_Կտրել խոզապուխտը ձողիկներով կամ խորանարդներով, ինչպես ցանկանում եք:

_Վարունգը կտրել փոքր կտորներով:

_Եփած ձվերը նույնպես մանրացնել:

_Կտրել պանիրը խորանարդիկներով:

_Այժմ պետք է խառնել բոլոր մթեքները, համեմել աղցանը մայոնեզով և աղով:

_Անհրաժեշտության դեպքում ավելացնել պղպեղ:

Այս աղցանի համար կարող եք վերցնել ոչ միայն խոզապուխտ, այլև ապխտած միս՝ խոզի կամ հավի, այդպես էլ է շատ համեղ ստացվում:

Դասական աղցան

Եթե համի համար ընտրել եք աղի պանիր, զգույշ եղեք աղ անելիս, գուցե կարիք չլինի:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարմիր աղցան

Խնդրում ենք Գնահատեք