Դդմիկով ռուլետ. Հայկական նրբահամ նորություն մեր սեղանին

Դդմիկով ռուլետ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դդմիկով ռուլետ. Հայկական նրբահամ նորություն մեր սեղանին

Յուրօրինակ ուտեստ՝ պատրաստված լավաշով, դդմիկով, աղացած մսով և համեղ սոուսով:

Դդմիկով ռուլետ

Դդմիկով ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Լավաշ 2 հատ
  • Դդնիկ 2 հատ
  • Ցանկացած աղացած միս 500 գ
  • Սոխ 2 հատ
  • Սխտոր 2 պճեղ
  • Պաքսիմատ 5 ճաշի գդալ
  • Կանաչիներ՝ ըստ ճաշակի
  • Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
  • Ձու 1 հատ

Սոուսը պատրաստելու համար անհրաժեշտ է

  • Ձու 3 հատ
  • Մածուն 250 մլ
  • Կաթ 150 մլ
  • Պանիր 50 գ
  • Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Դդմիկով ռուլետ

Դդմիկով ռուլետ

Դդմիկով ռուլետ. Պատրաստման եղանակը

  1. Աղացած միսը խառնել կտրատած սոխի, ձվի, աղի և պղպեղի հետ, վրան ավելացնել սխտոր, պաքսիմատ և մանրացված կանաչիներ:
  2. Խորհուրդ. Եթե պաքսիմատ չունեք, կարելի է օգտագործել սպիտակ հաց կամ բոքոն: Ցանկացած կանաչի կարելի է վերցնել ըստ ճաշակի:
  3. Հունցել աղացած միսը, մինչև որ համասեռ դառնա և դնել սառնարանը:
  4. Դդմիկը երկայնքով կտրել բարակ շերտերով և տապակել քիչ քանակությամբ բուսական յուղով:
  5. Տապակել մի փոքր, մինչև ոսկե դարչնագույն դառնա:
  6. Դդմիկի շերտերն իրար կողքի  դասավորել լավաշի եզրին, դրանց վրա աղացած միսը դնել: Այժմ պետք է շատ ամուր փաթաթել ռուլետի նման:
  7. Հուշում. Եթե ունեք լավաշի փոքր կտորներ, ապա կստացվեն մի քանի ռուլետներ, եթե մեծ լավաշ է՝ ապա մեծ ռուլետ: Մեծ ռուլետի դեպքում պետք է բաժանել փոքր մասերի` 3-4 սմ երկարությամբ:
  8. Դրանք շարել ջեռոցի ամանի մեջ:
  9. Սոուսը պատրաստել՝ ձվերը աղով և պղպեղով հարել հարիչով, լցնել մածունը, խառնել և ավելացնել կաթը:
  10. Դասավորված ռուլետիկների վրա լցնել սոուսը և դնել ջեռոցը:
  11. Հարկավոր է թխել 200 աստիճանով մոտ 40 րոպե:
  12. Հանել և ցանել քերած պանիրը ​​և թխել ևս 10 րոպե:

Դդմիկով ռուլետ

Դդմիկով ռուլետ

Դդմիկով ռուլետը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ռուլետ 3 բաղադրիչներից

Խնդրում ենք Գնահատեք