Դեղձը օշարակի մեջ. Համեղ պահածո, որը կարող է լիարժեք կերպով փոխարինել ցանկացած աղանդերի

Դեղձը օշարակի մեջ Պահածոներ

Դեղձը օշարակի մեջ. Անուշաբույր դեղձից պատրաստված թեթև և նուրբ համադամություն:

Ձմռան համար շատ հետաքրքիր նախապատրաստություն է այս պահածոն: Այս եղանակով պատրաստված դեղձերը կլինեն ավելի էժան և բնական փոխարինող` խանութներում վաճառվող այլ պահածոյացված դեղձերին: Եվ դրանք վստահաբար կարող են օգտագործվել տնական աղանդերներ, տորթեր, խմորեղեն, մրգային աղցաններ պատրաստելու համար:

Ընտրեք որակյալ դեղձեր, մի քիչ ժամանակ և ջանք թափեք, իսկ ձմռանը ձեզ հաճույք կպատճառեք անուշահոտ դեղձերի հյութեղ կտորներով, որոնք պատրաստվել են պարզ օշարակով:

Ձմռանը սա իսկական ուրախություն կլինի, փորձեք:

Դեղձը օշարակի մեջ

Դեղձը օշարակի մեջ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դեղձ

_Շաքար — 1 լ ջրի համար` 0,5 կգ

_Կիտրոնաթթու 0,5 գդալ` մեկ լիտր ջրի համար

Դեղձը օշարակի մեջ

Դեղձը օշարակի մեջ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Վերցրեք պինդ դեղձեր: Ուշադիր, լավ լվանալ, կտորների բաժանել, հեռացնել կորիզները:

_Ստերիլացնել բանկաները և դեղձերը դասավորել բանկայի մեջ հնարավորինս սերտորեն, բայց առանց շատ սեղմելու դեպի ներքև:

_Ջրին ավելացնել շաքարավազ և կիտրոնաթթու: Կրակի վրա դնել և թող եռա: Օշարակը պետք է եփել 20-30 վայրկյան:

_Հեռացնել օշարակը կրակից և լցրեք բանկաների մեջ շարված դեղձերի վրա:

_Ծածկել կափարիչներով:

_Բարձր կողերով կաթսայի ներքևի մասում սրբիչ դնել, շարել բանկաները մեջը և մինչև բանկայի «ուսերը» լցնել տաք ջուր: Ջրի եռալուց հետո կրակը իջեցնել և 15 րոպե ստերիլացնել 1 լիտր բանկաները:

_Կաթսայից հանել, ամուր փակել կափարիչները, շրջել բանկաները, փաթաթել դրանք և թողնել, որ ամբողջովին սառչեն:

Դեղձը օշարակի մեջ

Նման դեղձերը կարող եք պահել սենյակային ջերմաստիճանում, միայն մութ տեղում:

Դեղձը օշարակի մեջ պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դեղձի չիր

Խնդրում ենք Գնահատեք