Եթերային քաղցրավենիք. Շատ փափուկ և նրբահամ կարկանդակը հենց այն է ինչ կուզեիք թեյի հետ

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Եթերային քաղցրավենիք. Շատ փափուկ և նրբահամ կարկանդակ

Փափուկ և նուրբ, շատ բուրավետ սերուցքով ներծծված կարկանդակ:

Եթերային քաղցրավենիք. Շատ փափուկ և նրբահամ կարկանդակը հենց այն է ինչ կուզեիք թեյի հետ

Եթերային քաղցրավենիք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 120 գ

_Ալյուր 300 գ

_Կարագ 70 գ

_Ձու 2 հատ

_Շաքար 70 գ

_Թարմ խմորիչ 15 գ կամ չոր 1,5 թեյի գդալ

_Մի պտղունց աղ

Կարկանդակը թրջելու համար հարկավոր է

_Սերուցք 100 գ

_Կարագ 50 գ

_Շաքար՝ ըստ ճաշակի

Եթերային քաղցրավենիք

Եթերային քաղցրավենիք. Պատրաստման եղանակը

_Հալեցնել կարագը և թողնել սառի:

_Տաք կաթի մեջ լցնել խմորիչը, ավելացնել մի քիչ շաքար, մի քանի ճաշի գդալ ալյուր և խառնել: Ծածկել և թողնել 15 րոպե:

_Ձուն հարել շաքարի հետ և լցնել խմորի վրա, ավելացնել կարագը և մաղով անցկացրած ալյուրը, բայց ոչ ամբողջը:

_Խառնել բահիկով և եթե զանգվածը շատ է ջրիկ, ավելացնել ավելի շատ ալյուր, որ ստացվի փափուկ խմոր:

_Ծածկել և թողնել 1 ժամ:

_Ալյուրը ցանել սեղանին, վրան փռել խմորը, հունցել և գրտնակել ըստ ձևամանի չափի:

_Ջեռոցի ամանը ծածկել  յուղաթղթով և խմորը դնել մեջը, մատով անցքեր անել, սեղմել ներքև և կարագի կտորներ դնել փոսիկների մեջ:

_Շաղ տալ շաքարի փոշի ըստ ցանկության և թողնել 20 րոպե:

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել մոտ 30 րոպե:

_Լցնել սերուցքը, թխել 10 րոպե, մատուցել սառելուց հետո:

Եթերային քաղցրավենիք

Հուշում. Դուք կարող եք ցանկացած յուղայնությամբ սերուցք վերցնել:

Եթերային քաղցրավենիքը պատրաստ է:

Հաճելի համտեսում ձեզ:

Տեսանյութ

Թխվածք Ոզնի քնքուշ, նուրբ, բերանում հալվող

Խնդրում ենք Գնահատեք