Ելակով և հավի կրծքամսով աղցան. Համատեղենք անսպասելի մթերքներն ու ստանանք համի գլուխգործոց

Ելակով և հավի կրծքամսով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ելակով և հավի կրծքամսով աղցան. Այս յուրօրինակ աղցանը նորույթներ փնտրողների, թարմության սիրահարների համար է:

Ուզում եմ միանգամից զգուշացնել, որ այն կզարմացնի նրանց, ովքեր գնահատում են դասական համը և հավատարիմ են կարծրատիպերին:

Ելակով և հավի կրծքամսով աղցան. Համատեղենք անսպասելի մթերքներն ու ստանանք համի գլուխգործոց

Դե, իսկ նրանք, ովքեր սիրում են ստեղծագործ լինել, մշտապես նորույթներ փորձարկել ու համտեսել, անպայման դուր կգա այս աղցանը: Եթե այդպես եք տրամադրված ոււրեմն անցնենք առաջ, եկեք պատրաստենք այս նուրբ ու հետաքրքիր համերով աղցանը, փորձեք այն և կիսվեք ձեր հույզերով մեզ հետ:

Ելակով և հավի կրծքամսով աղցան

Ելակով և հավի կրծքամսով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_0,5 կգ խաշած հավի կրծքամիս

_100 գ ելակ

_50 գր ռուկուլա

_6 ճաշի գդալ ալյուր

_2 ճաշի գդալ կաթ

_Բուսական յուղ

_1 ձու

_5 ճաշի գդալ մածուն

_2 թեյի գդալ մանանեխ

_2 ճաշի գդալ կիտրոնի հյութ

_Աղ

_Պղպեղ

_2 ճաշի գդալ ձիթայուղ

Ելակով և հավի կրծքամսով աղցան

Ելակով և հավի կրծքամսով աղցան. Պատրաստման եղանակը

_Ձուն հարել աղով և պղպեղով, ավելացնել կաթը և կրկին լավ հարել, որ ստանանք միասեռ զանգված:

_Խաշած հավի կրծքամիսը կտորների բաժանել, թաթախել ձվային խառնուդի մեջ, թաթախել ալյուրի մեջ և տապակեք բուսական յուղով: Միսը թողեք մի կողմ:

_Ելակները կտրել 2 մասի, եթե մեծ են՝ 4 մասի:

_Մնում է սոուս պատրաստելը: Դրա համար խառնել ձիթապտղի յուղը, մի պտղունց աղ և պղպեղ, մածուն, կիտրոնի հյութ, մանանեխ:

_Ռուկուլան, կրծքամիսը, ելակը դնել ամանի վրա և վրան լցնել պատրաստված սոուսը:

Ելակով և հավի կրծքամսով աղցան

Ստացվում է նման հետաքրքիր, անսովոր ու պարզ աղցան: Բավական օրիգինալ և ամռան համով:

Ելակով և հավի կրծքամսով աղցանը պատրաստ է:

Մաղթում ենք ձեզ բարի ախորժակ:

Տեսանյութ

Աղցան Ցեզար

Խնդրում ենք Գնահատեք