Եփած շամպինիոնով աղցան. Թեթև, չափավոր կծու, յուրահատուկ նախուտեստ

Եփած շամպինիոնով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Պատրաստենք Եփած շամպինիոնով աղցան, որ կօգնի բազմազանեցնել ամենօրյա կերակրացանկը: Դրանք կարող են ավելացվել աղցաններին և այլ նախուտեստներին, մսային ուտեստներին և թխած պրիոգներին: Ամենից հաճախ մենք սովոր ենք սունկը սոխով տապակել, թխել կամ հում ուտել աղով: Բայց այս աղցանը կկոտրի սունկի պատրաստման մասին ձեր պատկերացումները:

Սա հում և մարինացված սնկերի միջին վիճակն է: 10 րոպե է տևում սունկը համեմունքներով և սխտորով խաշելը, այնուհետև պետք է պարզապես խառնել մնացած բաղադրիչների հետ: Սնկով նախուտեստը պարզվում է բուրավետ ու կծու:

Եփած շամպինիոնով աղցան

Եփած շամպինիոնով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շամպինիոններ 500 գ

_Ջուր 50 մլ

_Գինու քացախ 100 մլ

_Արևածաղկի ձեթ 50 մլ

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Սխտոր 8 պճեղ

_Շաքար 40 գ

_Աղ 1 թեյի գդալ

_Դափնու տերև 2 հատ

_Պապրիկա 0, 5 թեյի գդալ

_Սև պղպեղ հատիկով 0,5 թեյի գդալ

_Սև պղպեղ (աղացած) 0,5 թեյի գդալ

_Համեմի սերմ 0.5 թեյի գդալ

Եփած շամպինիոնով աղցան

Եփած շամպինիոնով աղցան

Եփած շամպինիոնով աղցան. Պատրաստման եղանակը

_Սունկը լվանալ և ցամաքեցնել: Լցնել դրանք կաթսայի մեջ` ճզմած սխտորի, դափնու տերևների, պղպեղի հատիկների, 50 մլ քացախի, 0.5 թեյի գդալ աղի, շաքարի կեսի և ջրի հետ:

_Բաղադրությունը լավ խառնել և եռացնել միջին կրակի վրա: Դրանից հետո եփել ևս 5 րոպե:

_Լցնել սունկը քամոցի մեջ և հեռացնել ավելորդ հեղուկը:

_Կտրել սոխը բարակ կես օղակներով և գազարը քերել կորեական ոճով գազարի քերիչով:

_Բանջարեղենին ավելացնել աղ, շաքար, պապրիկա, համեմ և աղացած պղպեղ: Գազարն ու սոխը համեմել բուսական յուղով և քացախով, լավ խառնել:

_Սունկը բանջարեղենին ավելացնել և խառնել:

_Ծածկել ուտեստը սննդային թաղանթով և դնել սառնարան առնվազն 30 րոպե:

Եփած շամպինիոնով աղցան

Եփած շամպինիոնով նախուտեստը կարող եք զարդարել կտրատած թարմ կանաչիներով: Ինքներդ կարգավորեք աղցանի կծվությունը: Կարող եք ավելացնել քիչ կամ շատ սխտոր, համեմունքներ և այլն:

Եփած շամպինիոնով աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Աղցան հորթի մսով

Խնդրում ենք Գնահատեք