Եփովի կրեմ տորթի համար. Ներկայացնում ենք պարզ և հուսալի բաղադրատոմս որով միշտ լավ է ստացվում

Եփովի կրեմ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Եփովի կրեմ տորթի համար. Նուրբ աղանդեր, որը կատարյալ հաճույք է

Ի՞նչը կարող է ավելի համեղ և քաղցր զգացողություն առաջացնել, քան «կրեմ» բառը: Այն, ինչ մեր ընկալմամբ, կրեմ է, համաշխարհային խոհարարական մասնագետներն անվանում են «կաստարդ»: Բազային կրեմը պատրաստվում է կաթի (սերուցքի), դեղնուցների և շաքարի հիման վրա:

Եփովի կրեմ

Եփովի կրեմի մի տեսակ կա, որը կոչվում է «պաթիսեր»: Հիմնական տարբերությունն այն է, որ վերջինիս ավելացնում են խտացուցիչներ՝ օսլա կամ ալյուր:

Ինչպե՞ս են պատրաստում համեղ կրեմ: Նախ ընտրում են միայն ամենաբարձր որակի և թարմ կաթը: Կաթնային համի համար պետք է ավելացնել սերուցք:

Կրեմը բազում աղանդերների հիմք է: Տորթի շերտերի համար սովորաբար օգտագործվում է ավելի թանձր խտության կրեմ` բրնձի, եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլայի, ինչպես նաև ալյուրի հավելումով:

Դուք կարող եք գտնել շատ կրեմի բաղադրատոմսեր, բայց դրանց մեծ մասը բարդ է պատրաստման առումով:

Եփովի կրեմ

Եփովի կրեմ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 1 բաժակ

_Ձվի դեղնուց 2 հատ

_Շաքարավազ 1 բաժակ

_Ցորենի ալյուր 2 ճաշի գդալ

_Կարագ 200 գ

_Վանիլի էքստրակտ 1 թեյի գդալ

Եփովի կրեմ

Եփովի կրեմ. Պատրաստման եղանակը

_Դեղնուցները շաքարավազով հարել, ավելացնել վանիլի էքստրակտ (ըստ ցանկության), ավելացնել ալյուր:

_Կաթը եռացնել, դրա մեջ բարակ շիթով լցնել հարած ձվի դեղնուցները: Ամբողջը լավ խառնել և եփել միջին կրակի վրա`անընդհատ խառնելով:

_Երբ կրեմը սկսում է եռալ, արդեն կարելի է այն վերցնել կրակից: Ավելացնել կարագ և հարել կրեմը հարիչով, մինչև միատարր զանգված ստացվի:

Այսքան հեշտ ու արագ է ստեղծել այս խոհարարական հրաշքը: Հիշեք, որ նման կրեմը խորհուրդ է տրվում պահել ոչ ավելի, քան մեկ օր:

Կրեմը շատ մի եփեք, այլապես այն տհաճ համ կունենա: Ամենաթանձր կրեմը ստացվում է եգիպտացորենի օսլայի օգտագործման դեպքում:

Եփովի կրեմ

Բարի ախորժակ:

Կիսվեք այս հիանալի բաղադրատոմսով ձեր ընկերների հետ:

Տեսանյութ եփովի կրեմի տարբերակ

Եփովի Կրեմ Առանց ձվի․ Ամենահեշտ Դասական ձևով

Խնդրում ենք Գնահատեք