Զատկի փլավ չրեղենով ու ընկույզով. Ամենահամեղ ծիսական կերակուրը նաև շատ հագեցնող է

Զատկի փլավ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Զատկի փլավ չրեղենով ու ընկույզով. Ամենահամեղ ծիսական կերակուրը

Այս բաղադրատոմսի համաձայն փլավը պատրաստելու համար բրինձը նախապես խաշում են, և հետո ավելացնում մնացած մթերքներին:

Չգիտես ինչու, ընդունված է, որ քաղցր համով ուտեստը միշտ աղանդեր է: Այս ուտեստը չնայած, որ քաղցրահամ է՝ շատ հագեցնող է: Ուտելուց հետո ձեզ մոտ երկար ժամանակ կմնան հաճելի հուշեր այս համերից:

Այնպես, որ եկեք սկսենք պատրաստել բրնձով փլավ՝ չամիչի, ընկույզի և ծիրանի չրի հավելումով:

Զատկի փլավ

Զատկի փլավ չրեղենով ու ընկույզով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բրինձ 1 բաժակ

_Ծիրանի չիր 0,5 բաժակ

_Չամիչ 0,5 բաժակ

_Չորացրած մրգեր 0,5 բաժակ

_Ընկույզի միջուկ 0,5 բաժակ

_Կարագ 50 գր

_Համեմունքներ և շաքար՝ ըստ ճաշակի
փորձել

Զատկի փլավ

Զատկի փլավ

Զատկի փլավ չրեղենով ու ընկույզով. Պատրաստման եղանակը

_Չրերն ու չամիչը մաքրել կորիզներից ու պոչերից, եթե այդպիսիք կան, լվանալ, որ փոշուց մաքրվեն:

_Ընկույզները բովել չոր տապակի մեջ կամ ափսեով դնել միկրոալիքային վառարանում՝ 30-60 վրկ:

_Լավ լվանալ բրինձը, մեծ քանակությամբ ջրի մեջ խաշել մոտ  20 րոպե, ոչ ավել:

_Մեծ կաթսայի մեջ գցել կարագի մի կտոր: Կարագը հալվելուց անմիջապես հետո ընկույզը լցնել մեջը, տապակել միջին կրակի վրա 3-4 րոպե:

_Ավելացնել չրեղենը միանգամից: Խառնելով տապակել այս ամենը ևս 4-5 րոպե:

_Ավելացնել 1-2 թեյի գդալ դարչնագույն կամ սովորական շաքար: Ավելացնել մի պտղունց շաֆրան, մի փոքր վանիլին, որովհետև բրինձը պետք է լինի անուշաբույր:

_Ավելացնել 2 ճաշի գդալ տաք ջուր, հասցնել եռման, դրանից հետո կաթսան ծածկել կափարիչով և թող 10 րոպե եփվի թույլ կրակի վրա:

_Ավելացնել խաշված բրինձը, զգուշորեն խառնել: Կա մի կարևոր բան. Բրինձը պետք է շոգեխաշել 10 րոպե:

_Ծածկել կաթսան կափարիչով և թողնել թույլ կրակի վրա: Որպեսզի խոնավությունն ավելի արագ գոլորշիանա՝ ավելի լավ է բրնձի շերտի մեջ մի քանի անցքեր անել:

Զատկի փլավ

Զատկի փլավը չրեղենով ու ընկույզով պատրաստ է: Լցնել այն ափսեի կամ մեծ սկուտեղի վրա և մատուցել:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Զատկի փլավ

Խնդրում ենք Գնահատեք