Ընկույզով փարթամ կարկանդակ. Դուք անմիջապես կցանկանաք արագ փորձել գոնե մի փոքրիկ կտոր

Ընկույզով փարթամ կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ընկույզով փարթամ կարկանդակ. Համեղ և հեշտ պատրաստվող թխվածք:

Այս կարկանդակը շատ նուրբ, փարթամ և անուշաբույր է: Այնքան համեղ է ստացվում, որ պարզապես մատները հետը կուտեք:

Ընկույզով փարթամ կարկանդակ

Ընկույզով փարթամ կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

Լցոն

_Ընկույզ 100 գ

_Շաքար 70 գ

_Հալված կարագ 35 գր

Խմոր

_Փափուկ կարագ 70 գ

_Շաքար 70 գ

_Ձու 2 հատ

_Մածուն կամ թթվասեր 130 գ

_Խմորի սոդա 2 գ

_Ալյուր 150 գ

_Փխրեցուցիչ 5 գ

Ընկույզով փարթամ կարկանդակ

Ընկույզով փարթամ կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Խորը ամանի մեջ խառնել մանրացված ընկույզը, շաքարավազը, լցնել հալված կարագը, ամեն ինչ մանրակրկիտ խառնել:

_Մեկ այլ ամանի մեջ դնել փափուկ կարագը, ավելացնել շաքարավազը և հարիչով միատարր զանգված ստանալ:

_Հետո դրա վրա լցնել ձվերը, ավելացնել մածունը, հարել, ապա ավելացնել սոդա և շարունակել հարել:

_Այժմ լցնել մաղած ալյուրը, փխրեցուցիչը և խմորը խառնել բահիկով:

_Վերցնել տորթի ձևաման, ծածկել յուղաթղթով, դրա վրա տարածել խմորի կեսը, ապա լցնել ընկույզի միջուկի մի մասը, վրան ավելացնել խմորի մնացած մասը և ծածկել ընկույզի լցոնման շերտով:

_Կարկանդակը կես ժամով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Ընկույզով փարթամ կարկանդակ

Ընկույզով փարթամ կարկանդակը պատրաստ է: Ստացվում է սննդարար, անուշաբույր և շատ քնքուշ տորթ: Անպայման պատրաստեք, եթե մեկ անգամ փորձեք, արդյունքը դուր կգա ձեր սիրելիներին:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տորթ տղամարդու իդեալ

Խնդրում ենք Գնահատեք