Թթու դրած բողկ. Հետաքրքիր նախուտեստի պատրաստման նոր եղանակ

Թթու դրած բողկ Պահածոներ

Այսօր ես ուզում եմ ձեզ առաջարկել պատրաստել մի շատ հետաքրքիր նախուտեստ՝ նոր եղանակով թթու դրած բողկ:

Նախկինում այս թթուն փորձել եմ պատրաստել, բայց համն ինձ դուր չէր գալիս, իսկ այս մեկը պարզապես հրաշալի է: Համոզվեք, որ իսկապես շատ յուրօրինակ նախուտեստ է ստացվում:

Թթու դրած բողկ

Թթու դրած բողկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_բողկ 1 կգ

_ջուր 1 լիտր

_աղ 3 թեյի գդալ

_շաքար 6-8 թեյի գդալ (ավելի լավ է՝ 8)

_սեղանի քացախ 9% 120 մլ

_բուրավետ պղպեղ 3 հատ

_սև պղպեղ 10 հատ

_դափնու տերև 5 հատ

Թթու դրած բողկ

Թթու դրած բողկ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Նախ, պատրաստենք մարինադը ` ջրի մեջ ավելացնել աղ, շաքար, դափնու տերև, սև պղպեղը և բուրավետ պղպեղը:

_Դնել կրակի վրա և եռացնել: Հետո սառեցնել մինչև մոտ 50 աստիճան:

_Կտրել բողկը և սխտորը բարակ կտորներով: Խառնել սխտորը և բողկը ամանի մեջ:

_Երբ մարինադը սառչի, դրան ավելացնել քացախը:

_Մաքուր բանկաների ներքևում մի քիչ կանաչի դնել, ապա բողկի և սխտորի խառնուրդը:

_Ավելացնել մարինադը և ամուր փակել կափարիչով:

_Բանկաները դնել սառնարանում 8 ժամ:

Թթու դրած բողկ

Նշված ժամանակից հետո կարող եք բողկն ուտել, այն յուրահատուկ համ ունի և դուր կգա ձեզ ուկզարմացնի հյուրերին:

Բարի ախորժակ բոլորին: Թող որ միշտ համեղ լինեն ձեր խոհանոցում պատրաստվածները:

Տեսանյութ

Խառը թթու

Խնդրում ենք Գնահատեք