Մանր թթու վարունգ. Անփոխարինելի նախուտեստ, որը տոնական և առօրյա սեղանները կլրացնի

Մանր թթու վարունգ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մանր թթու վարունգ ձմռան համար. Այս բաղադրատոմսով պատրաստվող վարունգները անչափ համեղ են, դրանք ոչ մի բառով չի կարելի նկարագրել, քանի որ պատրատվում են մեծ սիրով:

Պարզապես պետք է փորձեք զգալ, թե որքան խրթխրթան, բուրավետ, հյութեղ են դրանք: Ողջ ձմռանը հաճույք կստանաք թթու մանր վարունգ վայելելով:

Մանր թթու վարունգ

Մանր թթու վարունգ. Անհրաժեշտ բաղադրիչներ.

Մեկ լիտր ջրի համար.

_ Աղ 2 ճաշի գդալ

_ Շաքարավազ 4 ճաշի գդալ

_ Քացախ 9% 3 ճաշի գդալ

_ Սև պղպեղ 6-7 հատ

_ Մանր վարունգներ

_ Մեխակ 2-3 հատ

_ Դափնու տերեւ 2 հատ

_Հաղարջի, խաղողի կամ ազնվամորու տերևներ:

Մանր թթու վարունգ

Մանր թթու վարունգ. Ինչպես պատրաստել

_ Մանր վարունգները տեսակավորել, թրջել սառը ջրի մեջ և թողնել 4 ժամ:

_ Կրակի վրա մի մեծ կաթսա ջուր դնել, թող եռա: Նախքան պահածոն պատրաստելը, պետք է տերիլիզացնել բանկաները նախընտրելի եղանակով:

_ Այժմ, յուրաքանչյուր բանկայի ներքևի մասում դնել սամիթի մի հովանոց, սև հաղարջի, ազնվամորու կամ խաղողի մի տերև, մի քանի հատիկ սև պղպեղ, դափնու տերև և մեխակ:

_ Այնուհետև բանկաները լցնել վարունգներով: Կաթսայի ջուրը կրկին բերել եռման, և բանկաների վրա եռացրած ջուր լցնել, թողնել 10 րոպե, այնուհետև կրկին լցնել կաթսայի մեջ և եռացնել:

_ 10 րոպե անց բանկաներից դատարկել եռացած ջուրը: Կրկին ջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղ և շաքար, խառնել:

_ Հենց որ շաքարն ու աղը լավ լուծվեն, բերեք եռման, իսկ վերջում լցնել քացախը:

_ Շատ տաք վիճակում մարինադը լցնել բանկաների մեջ, ամուր փակում կափարիչները և շրջում գլխիվայր:

_ Բանկաները սառելուց հետո  դրանք տեղափոխել պահեստավորման վայր:

Մանր թթու վարունգ

Թթու մանր վարունգ ձմռան համար:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք