Թթու վարունգ. Անչափ համեղ ու արագ տարբերակ

Թթու վարունգ Պահածոներ

Թթու վարունգ. Մենք կիսվում ենք այս պարզ բաղադրատոմսով, քանի որ պետք է միշտ պատրաստ լինել թարմ վարունգի սեզոնին:

Թարմ բանջարեղենը լավ կլինի պահպանել ձմեռվա համար: Ամենահին ու փորձված մեթոդն իհարկե, թթվեցումն է: Բայց, եկեք չմոռանանք, որ թեթև թթվեցրած բանջարեղենը հարգի է ոչ միայն ցուրտ եղանակին: Այնպես որ, առաջարկում ենք ծանոթանալ մեր սիրելի բաղադրատոմսերի հետ: Եվ այսպես, եկեք թթու վարունգ պատրաստենք:

Թթու վարունգ

Թթու վարունգ. 3 լ բանկա պատրաստելու համար ձեզ հարկավոր է

_վարունգ

_ջուր 1,5 լ

_աղ 3 ճաշի գդալ

_քացախ 2 ճաշի գդալ

_ծովաբողկ տերևներ

_սամիթ

_հաղարջի տերևներ

_սխտոր 1 գլուխ

թույյլ թթվեցրած վարունգ

Թթու վարունգ. Պատրաստման եղանակը

_Լվանալ բանկաները, ներքևում դնել լվացված կանաչիներ և սխտորի պճեղներ:

_Լվանալ վարունգները և դրանցով լցնում բանկան՝ արանքներում դնելով սխտորի պճեղներ և կանաչիներ:

_Լցնել քացախը բանկայի մեջ:

_Ջուրը եռացնել, աղը լուծել դրա մեջ, եռացնել ևս մեկ րոպե և տաք վիճակում լցնել բանկայի մեջ:

_Բանկան փակել պլաստիկ կափարիչով և դնել սառը տեղում:

_Աղաջրի չափերը նշված են 3 լիտրանոց մեկ բանկայի համար: Հետևաբար, ճիշտ հաշվարկեք ձեր ունեցած քանակությամբ մթերքի համար անհրաժեշտ ծավալները:

Թթու վարունգ. Անչափ համեղ ու արագ տարբերակ

Ըստ ձեր ճաշակի կանաչիներ ավելացրեք: Օրինակ, հայտնի է, որ շատերը մաղադանոս, կաղնու տերևներ են օգտագործում: Դուք կարող եք նաև փորձարկել և խառնել անուշաբույր պղպեղը սև պղպեղի հետ:

Թթուն պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Մալականի թթու

Խնդրում ենք Գնահատեք