Թխվածքաբլիթ Մազուրկա. Աննկարագրելի համեղ խմորեղեն

Թխվածքաբլիթ «Մազուրկա» ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Թխվածքաբլիթ Մազուրկան խմորեղեն է, որ ջեռոցից հանելուց հետո ուզում եք անմիջապես ուտել: Բացի այդ, անգամ մի քանի օր անց այս թխուկների համը չի մարում: Բայց մի քանի օր մնալուց հետո, Մազուրկա բլիթները վերածվում են անուշահոտ չորաբլիթների, որոնք թեյի կամ սուրճի սիրահարների համար անգնահատելի են:

Բայց կա մի հանգամանք, երբ պատրաստեք այս բլիթները, քիչ հավանական է, որ գոնե երկու օր դրանք մնան ձեր սեղանին:

Թխվածքաբլիթ Մազուրկա

Թխվածքաբլիթ Մազուրկա. Բաղադրությունը.

_Շաքար — 1,5 բաժակ

_Ձու — 2 հատ

_Ընկույզ (մանրացված) — 1 բաժակ

_Չամիչ (չորացրած ծիրան, սալորաչիր, թուզ, այն ամենը, ինչ ձեզ դուր է գալիս) — 1 բաժակ

_Ալյուր — 1 բաժակ

_Սոդա — 0,5 թեյի գդալ

Թխվածքաբլիթ «Մազուրկա»

Թխվածքաբլիթ Մազուրկա. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Հարել ձվերը շաքարով:

_Այժմ ավելացնել խմորի մնացած հիմնական բաղադրիչները` ալյուր, մանրացված ընկույզ, սոդա: Խառնել ամեն ինչ մանրակրկիտ կերպով և ավելացնել մի բաժակ չամիչ:

_Խմորը պատրաստ լինելուց հետո ջեռոցի տապակը յուղել բուսական յուղով (կամ մարգարինով) և վրան դնել խմորը, հարթեցնել:

_Նախապես մինչև 200 °C ջերմաստիճան տաքացված ջեռոցում թխել Մազուրկա թխվածքաբլիթը 25-30 րոպեի ընթացքում:

_Երբ արդեն թխված խմորեղենը դուրս եք բերում ջեռոցից, պետք է անմիջապես կտրել համաչափ կտորներով:

Թխվածքաբլիթ «Մազուրկա»

Մազուրկա թխվածքաբլիթը պատրաստ է, կարող եք մատուցել և վայելել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով համեղ թխվածքաբլիթ

Խնդրում ենք Գնահատեք