Իտալական լավաշ. Սա իհարկե դասական հացը չէ, բայց քանի որ արագ է պատրաստվում մենք լավաշ ենք անվանում:
Ամենահամեղ հացն այն է, որը ինքներդ եք պատրաստում: Դրանք և պարզ են, և հաստատ մաքուր ու անվնաս: Մենք վաղուց արդեն սովորական հաց չենք գնում կամ թխում ենք ինքներս: Իսկ երբ ժամանակ չկա խմորիչով խմոր պատրատելու, պատրաստում ենք տարբեր լավաշներ, լոշիկներ:
Ներկայացնում եմ մի հետաքրքիր բաղադրատոմս, որի օգնությամբ շատ արագ կարելի է թխել համեղ հացիկներ: Հեշտ խմորը, մի փոքր համեմունքներ և ձեր ժամանակի կես ժամը վերածվում են ցանկացած ուտեստի համեղ հավելման: Ավելին, այս համեղ հացիկները կարող եք ուտել որպես առանձին խորտիկ:
Իտալական լավաշ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ցորենի ալյուր 300 գ
_Ձվի սպիտակուց 2 հատ
_Ձիթապտղի յուղ 30 մլ
_Ջուր 150 մլ
_Իտալական համեմունքներ 1 թեյի գդալ
_Շաքար 1 թեյի գդալ
_Աղ 1 թեյի գդալ
Իտալական լավաշ. Պատրաստման եղանակը
_Մաղած ալյուրը խառնել շաքարավազի և աղի հետ:
_Լցնել 1 սպիտակուց, ձիթապտղի յուղ, սենյակային ջերմաստիճանի ջուր և լավ խառնել բաղադրիչները ձեռքերով:
_Ալյուր ցանել սեղանի վրա և հունցել առաձգական խմոր:
_Խմորը գնդել և այնուհետև բաժանել այն 8 հավասար մասերի:
_Յուրաքանչյուր մասն առանձինգնդիկ անել, ապա վրա ալյուր ցանել և գրտնակել բարակ շերտով:
_Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով և վրան դասավորել բլիթները՝ վրան քսելով մյուս սպիտակուցը և վրան շաղ տալ իտալական համեմունքներ:
_Թխել 18 րոպե 210 ° C ջերմաստիճանում:
Խրթխրթան տնական լավաշը կարելի է դնել տոնական սեղանին: Այն մատուցել թե տաք, թե սառը վիճակում:
Եթե այն ցողեք ջրով, ծածկեք սրբիչով և թողեք, որ մնա, այն կդառնա շատ փափուկ և ճկուն: Հացիկի հաստությունը կարգավորեք ձեր հայեցողությամբ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ֆիթնես հաց