Լավաշով ուտեստ. Այնքան համեղ է, որ միլիոն արժե, գրեթե ոչ մի ջանք պետք չէ գործադրել, իսկ մթերքները գրեթե միշտ կան սառնարանում

Լավաշով ուտեստ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լավաշով ուտեստ. Այնքան համեղ է, որ միլիոն արժե
Շատ ժամանակ չունեցողներին առաջարկում ենք պատրաստել չքնաղ ուտեստ:

Այս բաղադրատոմսով ուտեստը շատ պարզ է, բայց այնքան համեղ ու գրավիչ տեսք ունի, որ կարող եք մատուցել հյուրերին: Այն պատրաստվում է արագ, պարզ և հեշտ, անգամ ամենաալարկոտ կամ անփորձ մեկը կկարողանա պատրաստել այս աներևակայելի համեղ նախուտեստը:

Լավաշով ուտեստ

Լավաշով ուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լավաշ 2 հատ

Լցոնում

_Հավի կրծքամիս 500 գ.

_2 սոխ

_Քերած պանիր 150 գ

_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Սոուս

_100 մլ գազով հանքային ջուր

_Կաթ 100 մլ

_Արևածաղկի ձեթ 100 մլ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Ձու 1 հատ

Լավաշով ուտեստ

Լավաշով ուտեստ. Պատրաստման եղանակը

_Նախ, կտրատել սոխը, տապակել ​​բուսայուղով թավայի մեջ: Հետո սոխին ավելացնել մանր կտրատած հավի կրծքամիսը: Տապակել մինչև պատրաստ լինելը:

_Ավելացնել աղ և պղպեղ` ըստ ճաշակի:

_Այժմ պատրաստել սոուսը, դրա համար խորը ամանի մեջ լցնել գազավորված ջուր, կաթ և բուսական յուղ, աղ անում, կոտրում ձուն: Այս ամենը մանրակրկիտ հարել:

_Լավաշը կտրատել նեղ շերտերով, շերտի վրա խոզանակով քսել ստացված սոուսը, լցոնը դնել մի եզրին, վրան ավելացնել քերած պանիր և փաթաթել այն:

_Շարել այսպիսով ստացված գլանափաթեթները ջեռոցի տապակի մեջ, վրան առատորեն լցնել սոուսը, թող ներծծվի 10-20 րոպե, հետո վրան լցնել քնջութի սերմեր:

_Այժմ մնում է 20 րոպե թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Լավաշով ուտեստ

Լավաշով ուտեստը պատրաստ է: Մատուցեք և վայելեք այս համեղ ու արագ պատրաստվող ուտեստը

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով համեղ լազանյայի տարբերակ է ներկայացվում ստորև.

Խնդրում ենք Գնահատեք