Լոլիկով բուլկիներ. Համեղ և օրիգինալ ուտեստ

լոլիկով բուլկիներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լոլիկով բուլկիներ. Այս բուլկիները պատրաստվում են շատ պարզ և հեշտ:

Անպայման փորձեք այս բաղադրատոմսը, համոզված ենք, որ գոնե մեկ անգամ համտեսելով նման հրաշքը, դուք միշտ կպատրաստեք դրանք տարբեր առիթներով:

Երբ պատրաստեք լոլիկով բուլկիներ, կհամոզվեք, որ դրանք անմիջապես անհետանում են սեղանից, քանի որ շատ համեղ են:

լոլիկով բուլկիներ

Լոլիկով բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Ձու 2 հատ

_Լոլիկ 2 հատ

_Ալյուր 350 գ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Թարմ խմորիչ 10 գ

_Ձվի դեղնուց 1 հատ

_Աղ 1/2 թեյի գդալ

լոլիկով բուլկիներ

լոլիկով բուլկիներ

Լոլիկով բուլկիներ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Լոլիկների վերևի մասում կտրվածք անել խաչաձև և վրան լցնել եռացրած ջուր, թողնել մի քանի րոպե, ապա հանել կեղևը: Կտրեք միջին չափի կտորներով և լցնել դրանք բլենդերի մեջ:

_Դրանց վրա կոտրել ձվերը և մանրակրկիտ խառնել, մինչև միասեռ զանգված ստացվի: Առայժմ մի կողմ դնել այս խառնուրդը:

_Ալյուրը մաղել հարմար ափսեի մեջ, ավելացնել շաքարավազը և խմորիչը, դրանք խառնել պատառաքաղով: Այժմ ավելացնել լոլիկի խառնուրդը, խառնել:

_Հունցել խառնուրդը, դնել ափսեի մեջ, ծածկել սրբիչով և թողնել 1 ժամվա ընթացքում, մեկ ժամ հետո կրկին հունցել այն և ետ դնում ամանի մեջ, թողնել ևս կես ժամ:

_Այնուհետև խմորից պատրաստել ճոպանիկներ, իրար վրա դնել խաչաձև և հյուսել` ինչպես ցույց է տըրված նկարում:

_Պատրաստի բուլկիները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, խմորի վրա քսել հարած դեղնուց: Տապակը դնել մինչև 170 աստիճան նախապես տաքացված ջեռոցում, թխել 25 րոպե:

լոլիկով բուլկիներ
Լոլիկով բուլկիները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք