Լոլիկով նախուտեստ. Պատրաստեք միանգամից 2 բաժին, շատ արագ է սպառվում, հավատացնում ենք 

Լոլիկով նախուտեստ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լոլիկով նախուտեստ. Պատրաստեք միանգամից 2 բաժին, շատ արագ է սպառվում, հավատացնում ենք

Այս մարինացված լոլիկի նախուտեստը կդառնա ցանկացած սեղանի հիմնական ուտեստը: Ավելի շատ պատրաստեք, քանի որ ձեր հյուրերը նախ թթու լոլիկը կվերցնեն:

Նախուտեստը արագ է պատրաստվում, և դրա համար անհրաժեշտ բաղադրիչներն ամենապարզն են:

Լոլիկով նախուտեստ

Լոլիկով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

_միջին չափի լոլիկ 3-4 հատ

_միջին չափի սոխ 1 հատ

_սխտոր 1-2 պճեղ

_մեղր 1 թեյի գդալ

_կծու կարմիր պղպեղ 0.5 թեյի գդալ

_ռեհան չորացրած 1 թեյի գդալ

_կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

_բուսական յուղ 3-4 ճաշի գդալ

_աղ՝ ըստ ճաշակի

Լոլիկով նախուտեստ

Լոլիկով նախուտեստ. Պատրաստման եղանակը

_Լոլիկները կտրեք ցանկացած հաստության կտորների (ըստ ձեր ճաշակի), լցրեք դրանք խորը ամանի մեջ:

_Կտրեք սոխը կես օղակներով և դրանք շաղ տալ լոլիկի վրա:

_Լոլիկի հաջորդ շերտը դրեք սոխի վրա, դրա վրա` կրկին սոխի շերտ:

_Բանջարեղենը շերտերով դնել այնքան ժամանակ, մինչև վերջանա:

_Մի փոքր ամանի մեջ զգուշորեն խառնել աղը, պղպեղը, չորացրած ռեհանը, մեղրը, բուսական յուղը, մանրացված սխտորը, կիտրոնի հյութը:

_Ստացված մարինադը լցնել լոլիկի վրա:

_Որոշ ժամանակ անց լոլիկը նույնպես կթողնի հյութը և կմարինացվի դրա մեջ:

_Լոլիկով ամանը ծածկել կափարիչով և երկու օրով թողնել սառնարանում:

_Երկու օր անց ուտեստը կարելի է մատուցել:

Լոլիկով նախուտեստ

Շատերը չեն կարողանում դիմադրել և անմիջապես են փորձում այս աղի թթու լոլիկը: Բայց ոչինչ: ՄԻայն հիշեք, որ դրանք պարզապես երկու օրվա ընթացքում ստանում են կատարյալ համ:

Լոլիկով նախուտեստը պատրաստ է

Բարի ախորժակ

Տեսանյութ

Կաղամբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք