Լցոնած կարտոֆիլ ջեռոցում. Աներևակայելի համեղ և օրիգինալ ուտեստ

լցոնած կարտոֆիլ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լցոնած կարտոֆիլ ջեռոցում. Աներևակայելի համեղ և օրիգինալ ուտեստ: Դրա պատրաստման համար ձեզ հարկավոր կլինեն ամենապարզ ու մատչելի ապրանքները, որոնք միշտ սառնարանում կարելի է գտնել:

Չնայած նրան, որ ամեն ինչ շատ պարզ է պատրաստման առումով, այս ուտեստը հիանալի համ ունի և շատ ախորժելի է: Ստացվում է աներևակայելի համեղ ուտեստ, սովորական կարտոֆիլը ձեռք է բերում պայծառ անուշահոտ երանգներ, իսկական խոհարարական վայելք:

լցոնած կարտոֆիլ

Լցոնած կարտոֆիլ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչներ.

_ Կարտոֆիլ 7 հատ

_ Կոշտ պանիր 80 գ

_ Խոզապուխտ 200 գ

_ Տոմատի մածուկ կամ կետչուպ 100 գ

_ Արևածաղկի յուղ 100 մլ

_ Աղ

_ Սև պղպեղ

_ Մաղադանոս

լցոնած կարտոֆիլ

Լցոնած կարտոֆիլ ջեռոցում. Պատրաստման եղանակը

_ Սկզբի համար վերցնել ապակյա հրակայուն ձևաման, յուղել այն արևածաղկի յուղով սիլիկոնային խոզանակով: Այժմ պետք է  պատրաստել կարտոֆիլը, կեղևահան անել դրանք և վրան կտրվածքներ անել, չկտրելով, մինչև վերջ, թողնել մի քանի միլիմետր:

_ Այժմ կարտոֆիլը շարել կաղապարի մեջ, և վերևից դրանց վրա քսել բուսական յուղ, աղ, պղպեղ անել, և դնել ձևամանը նախնական մինչև  180 աստիճան տաքացված ջեռոցում 35-40 րոպե:

_ Կարտոֆիլը հանելուց և կտրվածքների արանքում շերտերով կտրատված խոզապուխտ շարելուց հետո, լցնել լոլիկի մածուկը վերևում և շաղ տալ քերած պանրով, այնուհետև կրկին ետ դրեք ջեռոցը ևս 7-8 րոպե:

_ Պատրաստելուց հետո զարդարեք մաղադանոսով:

լցոնած կարտոֆիլ

Լցոնած կարտոֆիլը պատրաստ է: Մատուցեք տաք վիճակում, այդպես ավելի համեղ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլի պատրաստման եղանակ

 

Խնդրում ենք Գնահատեք