Այս կերպ պատրաստված Լցոնած պղպեղը աներևակայելի համեղ խորտիկ է:
Այս տարբերակը բոլորովին անսովոր բաղադրատոմս է: Նման պղպեղը գոնե մեկ անգամ փորձելուց հետո դուք ամբողջ կյանքում կդառնաք նրա երկրպագուն:
Լցոնած պղպեղ. Բաղադրությունը
_Երիտասարդ կաղամբ 350 գր
_Վարունգ 400 գր
_Գազար 2 հատ (320 գր)
_Խոշոր աղ 1 ճաշի գդալ
_Սամիթ 1 միջին փունջ
_1 գլուխ սխտոր
_1 ճաշի գդալ պապրիկա
_0.5 ճաշի գդալ շաքար
Մարինադ
_500 մլ ջուր
_Խոշոր աղ 1 ճաշի գդալ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Աղացած սև պղպեղ
_Սև պղպեղ 12-16 հատ
_Դափնու տերև 2-3 հատ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Քացախ 70% 1 ճաշի գդալ
Լցոնած պղպեղ. Քայլ առ քայլ բաղադրատոմս
_Քերիչով քերել վարունգը, մանր կտրատել կաղամբը, խոշոր քերիչով քերել գազարը: Ավելացնել աղ, շաքար, պապրիկա:
_Ավելացնել նաև մանրացված սխտոր և սամիթ:
_Լավ տրորել և խառնել ձեռքերով լցոնը և թող համերը խառնվեն իրար:
_Հեռացնել պղպեղի պոչը և սերմերը: Լցնել պղպեղը պատրաստված լցոնով:
_Տեղադրել պղպեղները կաթսայի մեջ:
_Պատրաստել մարինադ. Առանձին կաթսայի մեջ լցնել ջուր, աղ, շաքարավազ, պղպեղ, բուսական յուղ, դափնու տերև և պղպեղի հատիկներ: Ավելացնել քացախ: Հենց որ եռա, հեռացրեք կրակից:
_Լցնել տաք մարինադը պղպեղի վրա:
_Շրջել մի մեծ ափսե պղպեղների վրա և ափսեի վրա դնել ինչ-որ ծանրոց: Թողնել սեղանի վրա, մինչեւ սառչի:
_Դրանից հետո պղպեղը շրջեք, թողեք, որ պղպեղը հավասարաչափ մարինացվի 1-2 օրվա ընթացքում:
Նշված ժամանակից հետո պատրաստ է այս իդեալական խորտիկը բոլոր առիթների համար: Պահպանման ժամկետի մասին մի մտածեք, որովհետև շատ արագ սպառվում են )
Լցոնած պղպեղը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարմիր պղպեղ պատրաստելու հիանալի բաղադրատոմս առանց էսենցիայի / կարմիր բիբար