Ինչպես պատրաստել Համեղ հեշտ և արագ Վրացական Խինկալի

ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր կպատրաստենք միասին Խինկալի, սիրով ցույց կտամ իմ Համեղ, հեշտ և արագ վրացական խինկալի պատրաստելու սկզբունքը։

Խինկալի․ Համեղ, հեշտ և արագ խինկալի պատրաստելու սկզբունքը

Խինկալի Բաղադրիչներ

_Ալյուր — 500 գր․ բարձրակարգ ալյուր + 500 գր․ ամբողջահատիկ ալյուր

_Ջուր — 500 գր․-750 գր․

_Ձեթ — 50 գր․

_Աղ

_Միս միջուկի համար — 750 գր․ տավարի միս + 250 գրամ յուղոտ խոզի միս

_Սոխ — 1 գլուխ

_Սխտոր — 2 ատամ

_Կանաչի մեկ կապ — սամիթ և համեմ — ըստ ցանկության

_Համեմունքներ վրացական՝ չոր աջիկա, խմելի-սունելի, հատուկ վրացական համեմունքների փունջ — Сванская соль, նաև սխտորի փոշի և սև կծու պղպեղ, այս համեմունքներից պարտադիրը միայն սև կծու պղպեղը

Խինկալի․ Համեղ, հեշտ և արագ խինկալի պատրաստելու սկզբունքը

Խինկալի Պատրաստման եղանակը

_Հնարավորինս առողջ ճաշատեսակներ ստանալու համար սպիտակ ալյուրի հետ կեսին կես չափաբաժնով ամբողջահատիկ ալյուր եմ խառնում մոտ մեկ կիլոգրամ է չափաբաժինը, կարելի է կիսով չափ պատրաստել

_Մաղում ենք ալյուրը

_Մոտ մեկ թեյի գդալ աղ ենք լցնում, ես սովորոբար խոշոր աղ եմ լցնում, գիտեմ, որ վրացի խոհարարներն էլ են խոշոր աղ օգտագործում

_Ջուր ենք լցնում ալյուրի մեկ չափին կես չափով, ընթացքում արդեն խմորը հունցելուց չափը կկարգավորեք

_Ձիթայուղ եմ ես նաև օգտագործում, խմորն այդպես ավելի հնազանդ է դառնում

_Սկսում ենք հունցել խմորը

_Երբ արդեն հավաքվում է խմորը, գունդ ենք անում և կրկին դնում մեր տարայի մեջ

_Խմորը պետք է հանգստանա մոտ կես ժամ

_Այդ ընթացքում կհասցնենք նախապատրաստել միջուկը

_Միջուկի համար վերցնում ենք տավարի միս և մի փոքր էլ խոզի յուղոտ միս

_Մեկ գլուխ սոխ

_Երկու ատամ սխտոր

_Մեկ կապ կանաչի, ես այս բոլորը միասին աղում եմ, գործս ավելի հեշտացնելու համար

_Աղալուց հետո աղ ենք անում և համեմում ըստ ճաշակի

Խինկալի․ Համեղ, հեշտ և արագ խինկալի պատրաստելու սկզբունքը

_Խճողակի մեջ ես հենց Վրաստանից բերված համեմունքներ եմ առատորեն լցնում, հենց խինկալու համ ու հոտ տալու համար, այս առատության մեջ պարտադիրը միայն սև պղպեղն է, համեմունքների անունները կգտնեք բաղադրատոմսում, որի հղումը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում

_Մի փոքր էլ ջուր ենք լցնում խճողակը առավել հյութեղ դարձնելու համար և անցնում ձեռքով խառնելու գործին

_Խճողակն էլ է արդեն պատրաստ

_Խմորն այս ընթացքում լրիվ հանգստացել է, այժմ այն պետք է մանր գնդիկների վերածենք

_Մեկ այլ տարբերակ էլ կա, ամբողջը բացել մի մեծ շրջանակի վերածել, հետո հատուկ կլոր մի չափսով առանձնացնել յուրաքանչյուր շրջանակը

_Ես կարծում եմ այս տարբերակով ավելի ճիշտ է, համենայն դեպս վրացի խոհարարները այսպես են պատրաստում

_Բոլոր գնդիկներն արդեն պատրաստ են

_Անցնենք խճողելուն

_Գրտնակով հնարվորինս բացում ենք լայն դեսերտի ափսեի լայնքով մոտավորապես

_Այս խոշորահատիկ ալյուրով այնքան հաճելի է խմորը, հնում շաղախվոխ հացի խմորի անուշ հոտ է գալիս

_Բացված լոշիկի կենտրոնում առատորեն դնում ենք խճողակը 1 ճաշի գդալ և ահա այսպես հավաքում խինկալի ն

_Բարդ մի բան չկա, մեկ մատի չափով, եթե կարողանում եք նաև ավելի նեղ չափով հավաքում ենք մեկ ուղղությամբ, ոլորում նույն ուղղությամբ և ստանում խինկալի

_Եզրը խմորագնդի կարելի է կտրել առավել կոկիկ խինկալիներ ստանալու համար, կարող ենք և թողնել ավելի արագ վերջացնելու համար

Խինկալի․ Համեղ, հեշտ և արագ խինկալի պատրաստելու սկզբունքը

_Մեր ալիքում նաև ներկայացրել եմ համեղ պելմենի պատրաստելու իմ բաղադրատոմսը, հղումը կթողնեմ տեսանյութի տակ, դա էլ փորձարկեք շատ համեղ է

_Կարելի է խինկալի ն պահել նաև սառցախցիկում մինչև 3 ամիս, քանի-որ այսքանը միանգամից հնարավոր էլ չէ ուտել

_Ես հիմա մի քանիսը կխաշեմ կհամտեսենք, որի համար եռացող ջրի մեջ աղ կլցնենք

_Գդալով շարունակաբար խառնելով հատիկ հատիկ կիջեցնենք ջրի մեջ, որպեսզի իրար չկպնեն կամ էլ կաթսայի հատակին

_Մոտ 15-20 րոպեից արդեն խաշված են

_Խոշորահատիկ ալյուրից լրացուցիչ խոշորություն են ստացել մեր հյութեղ տնական, տեղը տեղին խինկալիները և իրենց բույրով բոլորին կանչում են համտեսի

Խինկալի․ Համեղ, հեշտ և արագ խինկալի Տեսանյութ

Դե ինչ բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք