Լազանյա․ Կպատրաստենք Աշխարհի ամենահեշտ տոնական ուտեստը՝ Լազանյա Լավաշով

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր հաշված րոպեների ընթացքում կպատրաստենք Ծույլ Լազանյա Լավաշով․ Արագ, Պարզ և Հեշտ տոնական ուտեստ ձեր սեղանին կհայտնվի մեր տեսանյութից հետո, համոզված եմ շատ կհավանեք։

Դասական Լազանյան պատրաստում եմ իմ տարբերակով շերտերի համար օգտագործելով հայկական ավանդական լավաշը, ընթացքում իհարկե կտեսնեք։

Ծույլ Լազանյա Լավաշով․ Արագ, Պարզ և Հեշտ տոնական ուտեստ ձեր սեղանին

Ծույլ Լազանյա Լավաշով Բաղադրիչներ

_Լավաշ — 1 հատ

_Տավարի միս — 700 գր․

_Սոխ — 1 մեծ գլուխ

_Լոլիկ — 1 հատ

_Թթվասեր — 150 գր․

_Հալվող պանիր — 200 գր․

_Աղ, պղպեղ

Ծույլ Լազանյա Լավաշով Պատրաստման եղանակը

_Սկսենք միջուկի միսը նախապատրաստելուց

_Տավարի աղացած միսը դնենք առայժմս կողքի, նախ աղացած սոխը բուսայոуղով տապակենք թույլ կրակի վրա

_1-2 գլուխ սոխ կօգտագործենք

_Ապա վրան կավելացնենք տավարի միսը

_Պարբերաբար խառնելով տապակենք

_Ընթացքում աղ և սև պղպեղ կանենք ըստ ճաշակի, մի փոքր կծվությունը չի խանգարի

_Մեկ լոլիկը մանր կտրատենք և ավելացնենք, եթե թթվաշություն չեք սիրում, կարող եք նույնիսկ այս լոլիկն էլ չավելացնել, թեպետ դասական լազանյա յի բաղադրատոմսը առատ տոմատի մածուկ է ենթադրում

_Այո շատ ենք շեղվելու դասական տարբերակից

_Հալվող դեղին պանիր է մեզ պետք

_Կարող եք վերցնել և հոլանդական և տեղական լոռիների մեջ կգտնեք հարմար հալվող պանիր

_Քերիչով անցկացրել ենք պանիրը

_Այժմ ամեն ինչ պատրաստ է, սկսենք հավաքել մեր հայկական լազանիա լավաշով

_Խորը հարմար տարա ենք վերցնում, կարող եք նաև կլոր տարբերակը վերցնել, կարևորը խորություն ունենա և ձեզ համար հարմար լինի

Ծույլ Լազանյա Լավաշով․ Արագ, Պարզ և Հեշտ տոնական ուտեստ ձեր սեղանին

_Լավաշը կարող եք երկու հատ վերցնել, իրար վրա դրված նույն կերպ ծալելով, ավելի շերտերը հաստ կլինեն և չեն հալվի եփվելու ընթացքում

_Ներքևի շերտում թթվասեր ենք քսելու, այն մեզ մոտ հաջողությամբ փոխարինում է բեշամել սոուսին

_Թթվասերի վրա կլցնենք մեր խճողակից, ապա քերած պանրից մեկ շերտ

_Լավաշով կփակենք այս շերտը և նույնությամբ պետք է հաջորդենք շերտերը իրար, որքան բավականացնի լավաշի երկարությունը

_Եթե կցանկանաք նաև դասական տարբերակով պատրաստենք Իտալական Լազանյա Բեշամել սոուսով ապա գրեք մեկնաբանություններում, ես դա անպայման հաշվի կառնեմ

_Կարելի է նաև սուլուգունի պանիր քերել, կրկին համեղ և ձգվող կստացվի

_Ես համոզված եմ, որ խոհանոցը այն տարածքն է, որտեղ տիրուհին ինքն է որոշում ուտեստները ինչպես փոփոխել, ինչը ավելացնել կամ պակասեցնել, որ իր ընտանիքին կամ հենց իր քիմքին առավելագույնս համապատասխան լինի։ Դա վերաբերվում է բոլոր ուտեստներին, կաղապարներ հստակ չափաբաժիններ ինձ համար երբեք էլ գոյություն չեն ունեցել, բազմաթիվ փորձարկումների արդյունքում երբեմն այնքան հաջող և համեղ ճաշատեսակներ կարող ենք ստանալ, որ անգամ հյուրասիրելուց հպարտություն կզգանք

_Այս ուտեստը դրանցից մեկն է

_Վերջում կարելի է գեղեցիկ տեսք տալու համար մեր լազանյա ն ծածկել լավաշի մեկ լայն կտորով, վրան մի փոքր շերտ

_Վրան վերջին մի բարակ շերտով թթվասեր կքսենք և մի փոքր էլ պանրից, որը հալվելով գեղեցիկ դեղնություն կապահովի մեր ուտեստին

Ծույլ Լազանյա Լավաշով․ Արագ, Պարզ և Հեշտ տոնական ուտեստ ձեր սեղանին

_Հենց այսպես ջեռոցի տարայով էլ պետք է հյուրասիրել այս ուտեստը, ցանկալի է տաք վիճակում

_Եթե երկու լավաշ իրար միցրած լինեինք ավելի հաստ շերտեր և ավելի հագեցնող, բայց և առավել կալորիական ընթրիք կստանայինք

_Մի խոսքով բերանում հալվող ծույլ լազանյա լավաշով արդեն պատրաստ է, ծույլ է որովհետև առանձնապես չչարչարվեցինք, բայց համեղ մի բան ստացանք:

Համտեսենք և համոզվենք։

Ծույլ Լազանյա Լավաշով տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք