Ծույլ Նապոլեոն. Անսովոր տորթ պատրաստելու ամենաարագ ու համեղ բաղադրատոմսը

Ծույլ Նապոլեոն ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ծույլ Նապոլեոն տորթն իր համով հիշեցնում է հայտնի Նապոլեոն թխվածքը, բայց, ի տարբերություն Նապոլեոնի, մեզ հարկավոր չէ խմոր հունցել, շերտերը գրտնակել, բաղադրատոմսը շատ պարզ ու արագ է:

Ծույլ Նապոլեոն

Ծույլ Նապոլեոն. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմորի համար

_Ալյուր 400 գ

_Կարագ 170 գ

_Շաքար 100 գ

_Վանիլային շաքար 1 տուփ

_Կոկոսի փաթիլներ 40 գ

Կրեմի համար

_500 մլ սառը եռացրած կաթ

_Ձու 2-3 հատ

_Շաքար 100 գ

_Եգիպտացորենի օսլա 30 գ

_Վանիլային շաքար 1 տուփ

_Կարագ 30 գր

Ծույլ Նապոլեոն

Ծույլ Նապոլեոն

Ծույլ Նապոլեոն

Ծույլ Նապոլեոն. Պատրաստման եղանակը

_Սկզբի համար պատրաստել կրեմը. Դրա համար ձվերը կաթսայի մեջ կոտրել, լցնել շաքար, վանիլային շաքար, օսլա, ամեն ինչ մանրակրկիտ խառնելով հարել:

_Շարունակելով խառնել, լցնել սառը կաթը, կաթսան դնել վառարանի վրա: Եփել մարմանդ կրակի վրա, անընդհատ խառնելով, կրեմը պատրաստել մինչև թանձրանա: Հենց որ եռման առաջին նշաններն ի հայտ գան, անջատեք կրակը:

_Այժմ կրեմին ավելացնել կարագ, խառնել հարմարանքով, մինչև այն ամբողջությամբ լուծարվի: Կրեմը պատրաստ է:

_Անցնենք խմորի պատրաստմանը: Դրա համար վերցրեք խորը թասիկ, ալյուրը լցնել մեջը, դրա վրա քերել կարագը, ապա ավելացնել վանիլային շաքար և սովորական շաքար: Մանրակրկիտ խառնել ամեն ինչ:

_Ստացված փշրանքները տեղափոխեք նախապես տաքացրած թավայի մեջ և թույլ կրակի վրա, անընդհատ խառնելով, տապակել մինչև գեղեցիկ կարմրավուն գույնը:

_Երբ փշուրները մի փոքր սառչեն, լցնել կոկոսի փաթիլները դրա մեջ, մանրակրկիտ խառնել:

_Այժմ վերցնել բացվող օղակով ձևամանը, ծածկել դրա հատակն ու պատերը յուղաթղթով, յուղել բուսական յուղով:

_Պատրաստի կրեմը լցնել հրուշակի տոպրակի մեջ, ձևավորել կրեմի ցանց ամբողջ ձևամանի տակ:

_Կրեմի վրա լցնել փշրանքների առաջին շերտը, հավասարապես հարթեցնել այն: Այսպիսով, հերթագայել շերտերը, մինչև փշրանքներն ու կրեմը վերջանան:

_Վերևի մասը զարդարել քերած կաթնային շոկոլադով: Պատրաստի տորթը 12 ժամով դնել սառնարանը:

Ծույլ Նապոլեոն

Ծույլ Նապոլեոն

Ծույլ Նապոլեոնը պատրաստ է: Առանց խմորի վրա շատ չարչարվելու ստացվում է շատ նուրբ և համեղ տորթ, այն պատրաստվում է պարզ և հեշտությամբ, նման տորթի հետ ցանկացած թեյախմություն կվերածվի տոնի:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Շերտավոր խմոր 

Խնդրում ենք Գնահատեք